Գլխավոր տեղեկություն
Համար
N 256-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.04.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
22.04.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.04.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.04.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 256-Ա

 

ԻԶՄԻՐԼՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՍԱՐԿԻՍ ԵՎ ՄԱՐԻ ԻԶՄԻՐԼՅԱՆՆԵՐԻ ԱՆՎԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Իզմիրլյան բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 195,000,000 դրամ արժողությամբ «Երևանի պետական համալսարանի Սարկիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի ենթակառուցվածքների բարելավում» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Իզմիրլյան բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ` 02819088), «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի (ՀՎՀՀ՝ 01506928) և «Կարգո Պանդա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 04428791) 2025 թվականի փետրվարի 28-ին կնքված՝ N YSU 1/25 եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Երևանի պետական համալսարանի Սարկիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի ճեմասրահի վերանորոգման աշխատանքների իրականացում՝ 195,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է «Երևանի պետական համալսարանի Սարկիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի ենթակառուցվածքների բարելավում» ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. Իզմիրլյան բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽաչատրՅԱՆ

 

Երևան

 

22.04.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 256-Ա որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ԻԶՄԻՐԼՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՍԱՐԿԻՍ ԵՎ ՄԱՐԻ ԻԶՄԻՐԼՅԱՆՆԵՐԻ ԱՆՎԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը

Ուսումնառության, հետազոտությունների և համագործակցային ծրագրերի իրականացման համար նպաստավոր միջավայրի ստեղծում՝ Երևանի պետական համալսարանի Սարկիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի ենթակառուցվածքների վերակառուցմամբ՝ դարձնելով այն ժամանակակից և

ուսանողակենտրոն կրթօջախ:

2․

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

Իզմիրլյան բարեգործական հիմնադրամ (Մելիք-Ադամյան 2/1, կենտրոն 0010 Երևան, Հայաստան, ՀՎՀՀ՝ 02819088)

4.

Ծրագիրը կատարողը

Իզմիրլյան բարեգործական հիմնադրամ (Մելիք-Ադամյան 2/1, կենտրոն 0010 Երևան, Հայաստան, ՀՎՀՀ՝ 02819088)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Վայրը՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, 0025, Ալեք Մանուկյան փողոց, 1 շենք, բնագավառը՝ կրթական

6.

Ծրագրի բյուջեն

195,000,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, 0025, Ալեք Մանուկյան փողոց, 1 շենք)

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2025 թվականի մայիսի 2-ից մինչև 2026 թվականի փետրվարի 28-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Երևանի պետական համալսարանի Սարկիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի գլխավոր ճեմասրահի վերանորոգման աշխատանքների իրականացում՝ 195,000,000 դրամ: Աշխատանքները նախատեսվում է իրականացնել 2025

թվականի մայիսի 2-ից մինչև 2026 թվականի փետրվարի 28-ը։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը,

ծավալները և նախատեսվող գինը

Շինարարական աշխատանքների իրականացում՝ 195,000,000 դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր նախատեսված չեն:

12.

Համագործակցություն պետական կառավարման, տեղական ինքնակառավարման

մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների հետ համագործակցություն չի նախատեսվում:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով տեղեկությունների

ներկայացում լիազորված մարմնին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽաչատրՅԱՆ

 

22.04.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան