ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հունիսի 2023 թվականի |
թիվ 84 |
քաղ. Մոսկվա |
ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍՏՈՒԳԱՃՇՏՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Չափումների միասնականության ապահովման ոլորտում համաձայնեցված քաղաքականություն անցկացնելու մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 10 հավելված) 9-րդ կետի 3-րդ ենթակետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 16-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող Չափման միջոցների ստուգաճշտման կազմակերպման կարգը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 6 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն չափման միջոցների ստուգաճշտման արդյունքների փոխադարձ ճանաչման հարցին վերաբերող՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 145 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի խորհրդի 2023 թվականի հունիսի 20-ի թիվ 84 որոշման |
ԿԱՐԳ
Չափման միջոցների ստուգաճշտման կազմակերպման
1. Սույն կարգով սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված գործունեության ոլորտներում Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) չափման միավորների ստուգաճշտման կազմակերպման կանոնները՝ ապահովելու համար.
ա) չափումների արդյունքների և Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման և արտադրանքի քանակական ցուցանիշների չափումների արդյունքների համադրելիության պայմանները.
բ) Միավորների միջազգային համակարգի (SI), անդամ պետությունների մեծությունների միավորների ազգային (առաջնային) չափանմուշների և (կամ) մեծությունների միավորների միջազգային չափանմուշների նկատմամբ չափումների ստացված արդյունքների չափագիտական հետագծելիությունը.
գ) պայմանները անդամ պետությունների տարածքներում արտադրված չափման միջոցների ստուգաճշտման արդյունքների՝ անդամ պետություններում փոխադարձ ճանաչման համար:
2. Սույն կարգի նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը.
ստուգաճշտման նշան՝ ստուգաճշտման արդյունքները հավաստող պայմանանշան, որը ձևով և բովանդակությամբ համապատասխանում է անդամ պետությունում սահմանված պահանջներին.
ստուգաճշտումների միջև ընկած միջակայք՝ երկու հաջորդական ստուգաճշտումների միջև ընկած ժամանակահատված կամ աշխատաքանակ.
ստուգաճշտման մեթոդիկա՝ ստուգաճշտման անցկացման ընթացակարգը նկարագրող փաստաթուղթ.
չափագիտական պահանջներ՝ չափումների արդյունքների վրա ազդեցություն ունեցող՝ անդամ պետությունների մեծությունների միավորների ազգային (առաջնային) չափանմուշների, մեծությունների միավորների միջազգային չափանմուշների, ստանդարտ նմուշների, չափման միջոցների բնութագրերին և այն պայմաններին ներկայացվող քանակական և (կամ) որակական պահանջներ (բառային և (կամ) թվանշանային ցուցանիշներ, նորմատիվներ, կանոններ, դասակարգումներ, բառային և գրաֆիկական նկարագրեր), որոնց դեպքում այդ բնութագրերը պետք է ապահովվեն:
Սույն կարգում օգտագործվող այլ հասկացություններ կիրառվում են «Չափումների միասնականության ապահովման ոլորտում համաձայնեցված քաղաքականություն անցկացնելու մասին» արձանագրությամբ («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 10 հավելված) սահմանված իմաստներով:
3. Ստուգաճշտումն անցկացվում է սույն կարգին համապատասխան՝ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ հետևյալ կատարողների կողմից.
ա) Ազգային չափանմուշների և ազգային չափագիտական այն ինստիտուտների կողմից տրվող ստուգաճշտման և չափումների սերտիֆիկատների փոխադարձ ճանաչման մասին համաձայնագրի մասնակից հանդիսացող ազգային չափագիտական ինստիտուտներ, որոնց ստուգաճշտման և չափման հնարավորությունների մասին տեղեկությունները հրապարակված են Չափումների և կշիռների միջազգային բյուրոյի առանցքային չափումների տվյալների բազայի համապատասխան բաժիններում.
բ) իրավաբանական անձինք, ինչպես նաև որպես անհատ ձեռներեց գրանցված ֆիզիկական անձինք (այսուհետ՝ անհատ ձեռներեցներ), որոնք ISO/IEC 17025 «Փորձարկման և ստուգաճշտման լաբորատորիաների կոմպետենտությանը ներկայացվող ընդհանուր պահանջներ» միջազգային ստանդարտին (այսուհետ՝ միջազգային ստանդարտ) նույնական միջպետական ստանդարտի դրույթներին համապատասխան հավատարմագրված են ստուգաճշտման աշխատանքներ անցկացնելու, Լաբորատորիաների հավատարմագրման հարցերով միջազգային կազմակերպության (ILAC) և (կամ) հավատարմագրման հարցերով տարածաշրջանային կազմակերպության և Հավատարմագրման փոխադարձ ճանաչման մասին համաձայնագրի MRA (Mutual Recognition Agreement) և (կամ) այլ տարածաշրջանային համաձայնագրի անդամներ հանդիսացող սեփական պետության հավատարմագրման մարմինները (կամ այլ պետության, եթե դա նախատեսված է անդամ պետության օրենսդրությամբ).
գ) ստուգաճշտման աշխատանքների կատարման համար չհավատարմագրված իրավաբանական անձինք, ինչպես նաև անհատ ձեռներեցներ, որոնք, այնուամենայնիվ, հաստատում են իրենց կոմպետենտությունը՝ անդամ պետության չափումների միասնականության ապահովման ոլորտում օրենսդրությամբ սահմանված կարգով միջպետական ստանդարտի դրույթներին համապատասխան: Նշված իրավաբանական անձինք և անհատ ձեռներեցները կարող են սույն կարգը կիրառել կամավոր հիմունքով:
4. Սույն կարգի նպատակներով կատարողները՝
կիրառում են մեծությունների միավորների չափանմուշներ, որոնց համար ապահովվում է դրանց օգնությամբ ստացվող չափումների արդյունքների չափագիտական հետագծելիությունը Միավորների միջազգային համակարգի (SI), անդամ պետությունների մեծությունների միավորների ազգային (առաջնային) չափանմուշների և (կամ) մեծությունների միավորների միջազգային չափանմուշների նկատմամբ.
օժանդակում են միջազգային ստանդարտին համապատասխան համեմատության հիմքերին չափագիտական հետագծելիությունն այն դեպքում, երբ Միավորների միջազգային համակարգի (SI) նկատմամբ չափագիտական հետագծելիության սահմանումը տեխնիկական տեսանկյունից կատարողների համար հնարավոր չէ:
5. Ստուգաճշտումն անցկացվում է հետևյալ դեպքերում.
ա) չափման միջոցի արտադրությունից հետո բացթողման դեպքում.
բ) չափման միջոցը շահագործման մեջ դնելու դեպքում (եթե չափման միջոցի արտադրությունից հետո բացթողնման ժամանակ ստուգաճշտում չի անցկացվել).
գ) չափման միջոցի նորոգումից հետո.
դ) չափման միավորի շահագործման դեպքում.
ե) չափման միավորները Միության մաքսային տարածք ներմուծելու դեպքում:
6. Շահագործման մեջ գտնվող չափման միջոցները ենթարկվում են ստուգաճշտման՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանված պարբերականությամբ:
Ստուգաճշտումների անցկացման՝ ստուգճշտումների միջև ընկած միջակայքը սահմանվում է չափման միջոցները տիրապետողի կամ դրանցից օգտվողների (այսուհետ՝ պատվիրատուի) կողմից, որոնք այն կիրառում են անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, այդ թվում՝ կատարելով չափագիտական պահանջները:
7. Ստուգաճշտումն անցկացվում է պատվիրատուի հայտի հիման վրա:
8. Ստուգաճշտման անցկացման համար պատվիրատուն կատարողին է ներկայացնում չափման միջոցները և անհրաժեշտ ծավալի փաստաթղթերի լրակազմ փաթեթը, որն այդ թվում ներառում է անդամ պետությունում կիրառվող ձևի համաձայն կազմված հայտը և ստուգաճշտման մեթոդիկան (առկայության դեպքում):
Չափման միավորների մասնագրում, ստանդարտում, տեսակի նկարագրում (առկայության դեպքում) շարադրված չափագիտական պահանջներին չափման միջոցի համապատասխանության (անհամապատասխանության) մասին եզրակացությունը մեկ անդամ պետությունում ստուգաճշտման անցկացման արդյունքներով այլ անդամ պետություններում ներկայացնելու համար ստացման անհրաժեշտության դեպքում հայտում ներառվում են տեղեկություններ այն մասին, թե որ չափագիտական պահանջներին է անհրաժեշտ սահմանել համապատասխանություն:
9. Ստուգաճշտումը կատարվում է ստուգաճշտման մեթոդիկաներին համապատասխան, որոնք՝
շարադրված են Օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպության առաջարկություններում, ինչպես նաև միջազգային, միջպետական և ազգային (պետական) ստանդարտներում.
մշակվել են միջպետական ստանդարտի դրույթներին համապատասխան ստուգաճշտում անցկացնող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռներեցների կողմից:
10. Ստուգաճշտման արդյունքները հավաստվում են միջպետական ստանդարտի դրույթներին համապատասխան ձևավորված՝ ստուգաճշտման վկայագրով (սերտիֆիկատով) և (կամ) ստուգաճշտման նշանով, որը զետեղվում է չափման միջոցի վրա և (կամ) դրվում է չափման միջոցի անձնագրում՝ դրա համար նախատեսված տեղում (ըստ պատվիրատուի ցուցման):
11. Եթե պատվիրատուի հայտում նշված է սույն կարգի 8-րդ կետով նախատեսված եզրակացության ստացման և ստուգաճշտման վկայականում (սերտիֆիկատում) համապատասխան տեղեկությունների ներառման անհրաժեշտությունը, ապա այդ փաստաթղթում կատարվում է գրառում չափման միջոցների՝ չափագիտական պահանջներին համապատասխանելու (չհամապատասխանելու) մասին:
12. Ստուգաճշտման արձանագրությունը և ստուգաճշտման վկայականի (սերտիֆիկատի) պատճենները պահում է կատարողը՝ ստուգաճշտումների միջև ընկած միջակայքի ընթացքում, եթե անդամ պետության օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ:
13. Ստուգաճշտման արձանագրության պատճենը տրամադրվում է կատարողի կողմից պատվիրատուին ըստ հարցման՝ կատարողի կողմից նախատեսված կարգով:
14. Ստուգաճշտման վկայականի (սերտիֆիկատի) կորստի կամ փչանալու դեպքում կատարողին ըստ հարցման ներկայացվում է կրկնօրինակը: Ընդ որում, կրկնօրինակի վերին աջ անկյունում կատարվում է գրառում. «Կրկնօրինակը տրված է 20 թվականին»՝ նշելով ստուգաճշտման վկայականի (սերտիֆիկատի) բնօրինակի տրման համարը և ամսաթիվը:
15. Ստուգաճշտման վկայականում (սերտիֆիկատում) սխալների (վրիպումների) հայտնաբերման դեպքում թույլատրվում է դրա փոխարինումը ստուգաճշտման նոր վկայականով (սերտիֆիկատով), որում ստուգաճշտման անցկացման փաստացի ամսաթիվը ենթակա չէ փոփոխման, լրացուցիչ նշվում են նոր վկայականի (սերտիֆիկատի) տրման ամսաթիվը, դրա տրամադրման պատճառը և նախկինում տրված վկայականի (սերտիֆիկատի) մասին տեղեկությունները (վկայականի (սերտիֆիկատի) համարը և դրա տրման ամսաթիվը):
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2024 թվական: