600.0086.26.03.25
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
26 մարտի 2025 թվականի |
N 86-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 523-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 523-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում (այսուհետ՝ ԷԲՑ կանոններ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) ԷԲՑ կանոնների 139-րդ կետի 1-ին ենթակետում և 140-րդ կետում «իրավունքի» բառից հետո լրացնել «(այդ թվում՝ բնակության իրավունքի)» բառերը:
2) ԷԲՑ կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 139.1-րդ կետով.
«139.1. ԷԲՑ կանոնների 139-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված դեպքում տվյալ սպառման համակարգի տեղակայման տարածքի ընդհանուր սեփականատեր հանդիսացող անձի կողմից առարկություն ներկայացվելու պարագայում, Բաշխողը պարտավոր է ձեռնպահ մնալ էլեկտրամատակարարման դադարեցմանն ուղղված գործողություններ կատարելուց, իսկ դադարեցված լինելու դեպքում վերականգնել էլեկտրամատակարարումը՝ այդ մասին ծանուցելով Սպառողին:»:
3) ԷԲՑ կանոնների 179-րդ կետի 1-ին ենթակետից հանել «, և Հանձնաժողովի գրավոր համաձայնությամբ այլ դեպքերում` առավելագույնը մինչև մեկ տարի ժամկետով» բառերը, 6-րդ ենթակետի երկրորդ նախադասության վերջում «։» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ ենթակետով.
«7) այլ դեպքում՝ Հանձնաժողովի գրավոր համաձայնությամբ։»։
4) ԷԲՑ կանոնների 180-րդ կետում կետում «1-ին և 5-րդ» բառերը փոխարինել «1-ին, 5-րդ և 7-րդ» բառերով։
5) ԷԲՑ կանոնների 229-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«229. Պայմանագրով (Հաշվառման քարտում, ԷՄՇ մասնակցի պրոֆիլում) ամրագրված հզորության փոփոխության դեպքում, եթե չի փոխվում լարման մակարդակը, և եթե Միացման փոփոխությունը իրականացվելու է Միացման պայմանագրով, Միացման վճար հաշվարկելիս Միացման վճարի հաստատուն ծախսերի մեծությունը (Վհ) չի հաշվարկվում, և Միացման վճարը հաշվվում է պահանջվող հզորության և առկա հզորության տարբերության չափը բազմապատկելով փոփոխական ծախսերի մեծության (Վփ) արժեքին։ Տեխնիկական պայմաններով Միացման փոփոխության դեպքում Միացման վճար չի հաշվարկվում, սակայն Դիմող անձը փոխհատուցում է անհրաժեշտ ենթակառուցվածքների արդիականացման կամ նորերի ստեղծման Բաշխողի փաստացի ծախսերը այն դեպքերում, երբ իր հզորության ավելացմամբ պայմանավորված անհրաժեշտ է լինում կատարել նման աշխատանքներ։»։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Մ. Մեսրոպյան |
26 մարտի 2025 թ. |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 մարտի 2025 թվական:
