ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 838-Ա |
«10» մարտի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Հ.ԹԵՎՈՍՅԱՆ ՓՈՂՈՑ Հ.3/1 ՇԵՆՔԻ Հ.3/19 ՇԻՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԲՆԱԿԵԼԻ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «Նանոամորֆ տեխնոլոգիա» ՓԲ ընկերության լ/ա Հայկ Շահինյանի դիմումը՝ Հ. Թևոսյան փողոց հ.3/1 շենքի, սեփականության իրավունքով «Նանոամորֆ տեխնոլոգիա» ՓԲ ընկերությանը պատկանող հ.3/19 շինության (անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 19.09.2024թ. հ.19092024-01-0090 վկայական) գործառական նշանակությունը բնակելի դասակարգելու մասին:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ կետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետի 2019թ. հունիսի 10-ի հ.1885-Ա որոշումը և կից տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության Դ-5642-25-եզրակացությունը.
1. Հ. Թևոսյան փողոց հ.3/1 շենքի, սեփականության իրավունքով «Նանոամորֆ տեխնոլոգիա» ՓԲ ընկերությանը պատկանող հ.3/19 շինության գործառական նշանակությունն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել բնակելի և ընդգրկել բնակելի ֆոնդում՝ որպես բնակարան /«ՀՀՇՆ 31-01-2014» պահանջներին չհակասելու պայմանով/:
2. Հանձնարարել Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված շինությունը հաշվառել բնակելի նշանակության:
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված շինության գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման` ՀՀ կադաստրի կոմիտեում:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
6. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի ու Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի վրա։
7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:
Տ. Ավինյան |
