հայկական սսհ մինիստրների սովետ
ո ր ո շ ու մ
1 սեպտեմբերի 1967 թվականի N 424
Քաղ. Երևան
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ՍՈՎԵՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետը որոշում է.
Հաստատել Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի Աշխատանքային ռեսուրսների օգտագործման պետական կոմիտեի առդիր կանոնադրությունը:
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ Սովետի նախագահ` |
Բ. ՄՈՒՐԱԴՅԱՆ |
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ |
Հ. ՄԵԼՔՈՆՅԱՆ |
Հաստատված է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1967 թ. սեպտեմբերի 1-ի N 424 որոշմամբ |
Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի Աշխատանքային ռեսուրսների պետական կոմիտեի
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
1. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի Աշխատանքային ռեսուրսների օգտագործման պետական կոմիտեն կազմվել է Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1967 թվականի մարտի 24-ի հրամանագրին համապատասխան և անմիջականորեն ենթարկվում է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետին:
2. Իր գործունեությամբ Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի Աշխատանքային ռեսուրսների օգտագործման պետական կոմիտեն ղեկավարվում է ՍՍՀՄ և Հայկական ՍՍՀ օրենքներով, ՍՍՀՄ Մինիստրների սովետի և Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի որոշումներով ու կարգադրություններով, ինչպես նաև սույն կանոնադրությամբ:
3. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի Աշխատանքային ռեսուրսների օգտագործման պետական կոմիտեի հիմնական խնդիրներն են.
ա) հանրապետության բնակչության, ինչպես նաև արտասահմանից Հայկական ՍՍՀ մշտական բնակության վերադարձած հայերի աշխատանքի տեղավորումը.
բ) հանրային տնտեսության մեջ չզբաղված աշխատունակ բնակչության կազմի ուսումնասիրումը և պլանային ու տնտեսական մարմինների հետ համատեղ աշխատանքային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման առաջարկությունների մշակումը.
գ) բանվորների կազմակերպված հավաքագրման և վերաբնակեցման անցկացումը, ինչպես նաև ձեռնարկություններ ու կառույցներ ուղարկված բանվորների և ծառայողների համար տնտեսական մարմինների կողմից անհրաժեշտ արտադրական ու բնակարանային-կենցաղային պայմաններ ստեղծելու վերաբերյալ պարտավորությունների կատարման և վերաբնակեցվող բնակչության տնտեսական հարմարակեցման նկատմամբ վերահսկողության ապահովումը.
դ) մինիստրությունների, գերատեսչությունների և ձեռնարկությունների հետ համատեղ միջոցառումների մշակումը և անցկացումը բանվորների վերապատրաստման և ձեռնարկությունների, կառույցների միջև, ինչպես նաև արտադրության պահանջմունքից ելնելով ըստ ճյուղերի ու շրջանների նրանց վերաբաշխման ուղղությամբ.
ե) հաշվի առնելով հանրային տնտեսության մեջ աշխատունակ բնակչության առավել լրիվ և ռացիոնալ զբաղվածությունը, նոր արդյունաբերական շինարարության տեղաբաշխման պլանների նախագծերի մշակման, ինչպես նաև շրջանային հատակագծումների սխեմաների և քաղաքների զարգացման գլխավոր սխեմաների քննարկման գործում մասնակցությունը` բնակչության զբաղվածությունն ապահովելու առումով.
զ) բնակչության տեղեկացումը ձեռնարկություններում, կառույցներում և կազմակերպություններում բանվորների ու ծառայողների պահանջ լինելու մասին:
4. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի Աշխատանքային ռեսուրսների պետական կոմիտեն իր վրա դրված խնդիրներին համապատասխան`
ա) ուսումնասիրում է քաղաքների և գյուղական վայրերի աշխատանքային ռեսուրսների վիճակը, Հայկական ՍՍՀ պետպլանի հետ համատեղ որոշում է ավելցուկ աշխատանքային ռեսուրսներ ունեցող շրջանները և բանուժի լրացման կարիք ունեցող շրջանները, միջոցներ է ձեռնարկում լրիվ զբաղեցնելու աշխատունակ բնակչությանը.
բ) մինիստրությունների և գերատեսչությունների հետ համատեղ միջոցառումներ է իրագործում այն բանվորների ու ծառայողների վերապատրաստման և վերաբաշխման ուղղությամբ, որոնք ազատվել են աշխատանքի արտադրողականության աճի արտադրական պրոցեսների մեքենայացման և ավտոմատացման, շինարարական օբյեկտներում աշխատանքներն ավարտվելու կամ բնական ռեսուրսների հանույթը դադարեցվելու կապակցությամբ.
գ) մինիստրությունների և գերատեսչությունների, ինչպես նաև ձեռնարկությունների, հիմնարկությունների և կազմակերպությունների հետ համատեղ, անկախ նրանց գերատեսչական ենթակայությունից, միջոցներ է իրագործում Հայկական ՍՍՀ սահմաններում աշխատանքային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման ուղղությամբ.
դ) Հայկական ՍՍՀ Կենտվիճվարչության տվյալներով իրագործում է հանրային տնտեսության մեջ չզբաղված աշխատունակ բնակչության կազմի հաշվառումն ու ուսումնասիրումը ըստ առանձին քաղաքների ու շրջանների, պլանային և տնտեսական կազմակերպությունների հետ համատեղ առաջարկություններ է պատրաստում նրա ռացիոնալ օգտագործման, այդ թվում նոր արտադրությունների կազմակերպման և գործող արտադրությունների ընդլայնման մասին: Մասնակցում է անչափահասների և երիտասարդների աշխատանքի տեղավորման, բանուժի վերաբաշխման նախագծերի ու հեռանկարային պլանների քննարկմանը, ինչպես նաև աշխատանքային ռեսուրսների տարեկան հաշվեկշիռները կազմելու գործին.
ե) եզրակացություններ է տալիս նոր արդյունաբերական շինարարության տեղաբաշխման պլանների և քաղաքների զարգացման գլխավոր սխեմաների նախագծերի վերաբերյալ, հաշվի առնելով աշխատանքային ռեսուրսների ռացիոնալ օգտագործումը և բնակչության լրիվ զբաղվածության ապահովումը.
զ) կազմակերպում է որակյալ բանվորների ու ծառայողների, մասնագետների, ինչպես նաև հանրային տնտեսության մեջ չզբաղված բնակչության աշխատանքի տեղավորումը: Պետական կոմիտեի տեղական մարմինների ներկայացուցիչները հանդիսանում են աշխատանքի տեղավորման հանձնաժողովների անդամներ.
է) սահմանված կարգով գործնական աշխատանք է տանում հանրակրթական դպրոցներն ավարտող երիտասարդներին աշխատանքի տեղավորելու համար: Պետական կոմիտեի ներկայացուցիչները հանդիսանում են երիտասարդության աշխատանքի տեղավորման հանձնաժողովների անդամներ.
ը) կազմակերպում է ինֆորմացիոն-տեղեկատու աշխատանք, տեղեկություններ է ստանում ձեռնարկություններում, կառույցներում և կազմակերպություններում առկա ազատ տեղերի ու թափուր պաշտոնների վերաբերյալ և այդ մասին տեղեկացնում է բնակչությանը: Բանվորների ու ծառայողների պահանջմունքի մասին ինֆորմացիոն-տեղեկատու նյութերը ՍՍՀՄ Պետպլանի հետ համաձայնեցնելով ուղարկում է միութենական այլ հանրապետություններ` բնակչությանը տեղեկացնելու համար.
թ) կազմակերպում է ձեռնարկությունների և կառույցների բանուժի պահանջմունքի ստուգումը և նրանց պատրաստվածությունը` կազմակերպված հավաքագրման ու աշխատանքի տեղավորման կարգով ուղարկվող բանվորներին ու ծառայողներին ընդունելու համար, ինչպես նաև վերահսկողություն է իրագործում արտադրության մեջ նրանց օգտագործման և անհրաժեշտ բնակարանային-կենցաղային պայմանների ստեղծման նկատմամբ.
ժ) հանրապետության ժողովրդատնտեսական պլանի համաձայն իրագործում է բնակչության վերաբնակեցում և վերահսկողություն` տեղերում վերաբնակիչների տնտեսական հարմարակեցության, սահմանված արտոնությունները տրամադրելու և վերաբնակիչների համար բնակելի տների ու տնամերձ շինությունների կառուցման պլանների կատարման նկատմամբ:
Հանրապետության մինիստրությունների և գերատեսչությունների, աշխատավորների դեպուտատների քաղաքային և շրջանային սովետների գործկոմների հետ համատեղ մշակում է վերաբնակեցման, վերաբնակեցման շինարարության և նրա նյութա-տեխնիկական ու ֆինանսական ապահովման հեռանկարային և տարեկան պլանների նախագծեր և ներկայացնում է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետ ու Հայկական ՍՍՀ Պետպլան:
Վերաբնակեցվողներին և կազմակերպված հավաքագրման գծով բանվորներին ընդունելու համար շահագրգռված կազմակերպությունները պատրաստ չլինելու դեպքում դադարեցնում է վերաբնակեցումն ու բանվորներին աշխատանքի վայրը ուղարկելը, որի մասին զեկուցում է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետին.
ի) ստուգման հիման վրա ՍՍՀՄ Պետպլան եզրակացություններ է ներկայացնում ընդհանուր միութենական նշանակության ձեռնարկություններում և կառույցներում աշխատուժի (բանվորների, ծառայողների և ինժեներա-տեխնիկական աշխատողների) պահանջմունքի և դրանց ընդունման պատրաստվածության մասին: Համապատասխան մինիստրությունների ու գերատեսչությունների հետ միասին միջոցառումներ մշակում միութենական այլ հանրապետություններից Հայկական ՍՍՀ բանուժ ուղարկելու և հաստատված պլանին համապատասխան նրանց օգտագործելու համար.
լ) ղեկավարում է Պետական կոմիտեի քաղաքային ու շրջանային բաժինների և լիազորների գործունեությունը, ընդհանրացնում և տարածում է քաղաքների ու շրջանների լավագույն բաժինների և լիազորների աշխատանքի փորձը:
խ) մշակում և Հայկական ՍՍՀ Ֆինանսների մինիստրություն է ներկայացնում ֆինանսական պլաններ և ամփոփ նախահաշիվներ` պետական կոմիտեի ապարատի և նրա տեղական մարմինների պահպանման, վերաբնակեցման ու բանվորների կազմակերպված հավաքագրման և այլ միջոցառումների գծով ծախսերի հաշվարկներով: ՍՍՀՄ Պետբանկի հայկական հանրապետական գրասենյակի հետ համատեղ ներկայացնում է բնակչության վերաբնակեցման հետ կապված միջոցառումների (տների կառուցում և այլն) վարկավորման պլանների նախագծեր.
ծ) սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և հաշվետվություն, վերահսկողություն է իրագործում պետական միջոցների ճիշտ ծախսման նկատմամբ, ինչպես նաև կազմում է պլանների կատարման հաշվետվություն, կազմակերպում և վերահսկում է այդ աշխատանքի դրվածքը Պետական կոմիտեի սիստեմում.
կ) գիտահետազոտական աշխատանք է կազմակերպում աշխատանքային ռեսուրսների օգտագործումը բարելավելու ուղղությամբ` ըստ համապատասխան գիտահետազոտական ինստիտուտների ունեցած տվյալների, իսկ անհրաժեշտ դեպքերում, վերադաս կազմակերպությունների հետ համաձայնեցնելով, այդ ինստիտուտների աշխատանքի պլանի մեջ մտցնում է նպատակային նշանակության առանձին թեմաներ.
հ) կոորդինացնում է հանրապետության գիտական կազմակերպությունների հետազոտությունները` աշխատանքային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման և արտադրական ուժերի տեղաբաշխման հետ կապված հարցերի շուրջը.
ձ) ստուգում է Հայկական ՍՍՀ տերիտորիայում տեղավորված ձեռնարկությունների, կառույցների և կազմակերպությունների, անկախ նրանց գերատեսչական ենթակայությունից, պատրաստվածությունը բանվորներ ու ծառայողներ ընդունելու և նրանց համար անհրաժեշտ արտադրական ու բնակարանային-կենցաղային պայմաններ ստեղծելու գործում.
ղ) ուսումնասիրում է ձեռնարկություններում, կառույցներում և հիմնարկություններում բանվորական կադրերի ամրացման դրվածքը, նրանց աշխատանքի պայմանները, արտադրական ու բնակարանային-կենցաղային պայմանների կազմակերպումը և բանուժի հոսունություն առաջ բերող պատճառները, և այդ հարցերի շուրջը համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար առաջարկություններ է մտցնում մինիստրությունների ու գերատեսչությունների, իսկ անհրաժեշտության դեպքերում Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի քննարկման:
5. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի Աշխատանքային ռեսուրսների պետական կոմիտեին իրավունք է վերապահվում ստանալու`
ա) Հայկական ՍՍՀ Պետպլանից, Հայկական ՍՍՀ Կենտվիճվարչությունից, մինիստրություններից ու գերատեսչություններից, տեղական տնտեսական, պլանային և վիճակագրական մարմիններից` բնակչության շարժման, բանվորների ու ծառայողների թվաքանակի մասին պլանային, վիճակագրական և հաշվետվական նյութեր, աշխատանքային ռեսուրսների պլանային ու հաշվետվական հաշվեկշիռներ, հանրապետության քաղաքներում և շրջաններում արդյունաբերական շինարարության պլանների նախագծեր և աշխատանքային ռեսուրսների վիճակն ու նրանց օգտագործումը բնութագրող այլ նյութեր, ինչպես նաև կոլտնտեսությունների տարեկան հաշվետվություններ աշխատանքային ռեսուրսների մասին.
բ) Հայկական ՍՍՀ Կենտվիճվարչությունից, մինիստրություններից ու գերատեսչություններից և Հայկական ՍՍՀ տերիտորիայում տեղավորված մյուս կազմակերպություններից` տեղեկություններ ոչ ըստ մասնագիտության օգտագործվող մասնագետների մասին.
գ) ձեռնարկություններից, կառույցներից և կազմակերպություններից, անկախ նրանց գերատեսչական ենթակայությունից, ինֆորմացիա ազատ բանվորական տեղերի և թափուր պաշտոնների մասին.
դ) Բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության մինիստրությունից և Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի Պրոֆեսիոնալ-տեխնիկական կրթության պետական կոմիտեից` տվյալներ բուհերի, տեխնիկումների և պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնարանների սովորողների թվաքանակի և շրջանավարտների մասնագիտությունների մասին և մասնակցել նրանց բաշխմանը ըստ ժողովրդական տնտեսության ճյուղերի:
6. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի Աշխատանքային ռեսուրսների օգտագործման պետական կոմիտեի նախագահը նշանակվում է Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության կողմից, իսկ նախագահի տեղակալները և Կոմիտեի անդամները հաստատվում են Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի կողմից:
7. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի Աշխատանքային ռեսուրսների օգտագործման պետական կոմիտեի նախագահը`
ա) իր վրա դրված խնդիրներն իրագործում է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի Աշխատանքային ռեսուրսների օգտագործման պետական կոմիտեի քաղաքային ու շրջանային բաժինների և լիազորների միջոցով` աշխատավորների դեպուտատների քաղաքային ու շրջանային սովետների գործկոմների հետ համատեղ.
բ) ղեկավարում է Կոմիտեի և նրա բաժինների գործունեությունը.
գ) իր իրավասության սահմաններում, գործող օրենքների, ինչպես նաև ՍՍՀՄ Մինիստրների սովետի և Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի որոշումների ու կարգադրությունների հիման վրա և ի կատարումն դրանց, հրատարակում է հրամաններ ու հրահանգներ և ստուգում է նրանց կատարումը.
դ) ապահովում է ՍՍՀՄ և Հայկական ՍՍՀ օրենքների, ՍՍՀՄ Մինիստրների սովետի և Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի որոշումների ու կարգադրությունների կատարումը Պետական կոմիտեի իրավասությանը վերաբերող հարցերի շուրջը, սահմանված կարգով Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի քննարկման է մտցնում աշխատանքային ռեսուրսների օգտագործման հարցերի մասին որոշումների և կարգադրությունների նախագծեր.
ե) հաստատում է Պետական կոմիտեի բաժինների և քաղաքային ու շրջանային լիազորների կանոնադրությունները.
զ) նշանակում և պաշտոնից ազատում է Կոմիտեի նոմենկլատուրայի մեջ մտնող աշխատողներին:
8. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի Աշխատանքային ռեսուրսների օգտագործման պետական կոմիտեի կողմից հրատարակվող` վերաբնակեցման, բանվորների կազմակերպված հավաքագրման, բնակչության աշխատանքի տեղավորման հարցերի վերաբերյալ, մասնագետներին և որակյալ բանվորներին աշխատանքի գործուղելու հետ կապված հրամաններն ու հրահանգները պարտադիր են բոլոր մինիստրությունների, գերատեսչությունների, ձեռնարկությունների, կառույցների և կազմակերպությունների համար:
9. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի Աշխատանքային ռեսուրսների օգտագործման պետական կոմիտեն իր նիստերում քննության է առնում միջոցառումներ, որոնք ապահովում են Պետական կոմիտեի գործունեությանը վերաբերող հարցերի մասին Պարտիայի և Կառավարության որոշումների կատարումը, քննարկում է բանվորների վերաբաշխման ու վերապատրաստման, բնակչությանը աշխատանքի տեղավորման ու տեղեկացման, բանվորների կազմակերպված հավաքագրման և վերաբնակեցման պրակտիկ ղեկավարման և այդ աշխատանքների կազմակերպման հարցեր, աշխատանքային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման, հասարակական արտադրության մեջ չզբաղված բնակչության հաշվառման, կատարման ստուգման, կադրերի ընտրության, տեղաբաշխման և դաստիարակման հարցեր, լսում է Պետական կոմիտեի աշխատողների, նրա տեղական մարմինների հաշվետվություններ և քննության է առնում աշխատանքային ռեսուրսների օգտագործման հետ կապված այլ հարցեր:
10. Պետական կոմիտեի նիստերում ընդունված որոշումները կենսագործվում են Պետական կոմիտեի նախագահի հրամաններով: Պետական կոմիտեի նախագահի և անդամների միջև տարաձայնությունների դեպքում նախագահը կենսագործում է իր որոշումը, ծագած տարաձայնությունների մասին զեկուցելով Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետին, իսկ Պետական կոմիտեի անդամները, իրենց հերթին, կարող են դիմել Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետ:
11. Աշխատանքային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման պրոբլեմային հարցերը լուծելու նպատակով Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի Աշխատանքային ռեսուրսների օգտագործման պետական կոմիտեին առընթեր կազմվում է գիտա-տնտեսական խորհուրդ: Գիտա-տնտեսական խորհրդի անհատական կազմը և նրա կանոնադրությունը հաստատվում է Պետական կոմիտեի նախագահի կողմից:
12. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի Աշխատանքային ռեսուրսների օգտագործման պետական կոմիտեի կենտրոնական ապարատի կառուցվածքն ու աշխատողների թվաքանակը հաստատվում են Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի կողմից:
13. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի Աշխատանքային ռեսուրսների օգտագործման պետական կոմիտեն ունի Հայկական ՍՍՀ գերբը պատկերող և իր անվամբ կնիք:
