ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 մարտի 2025 թվականի N 295-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1485-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 24-ի «Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 1485-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման նախաբանում «և Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 21-րդ մասը» բառերը փոխարինել «, «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 21-րդ մասը և «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 21-րդ մասը» բառերով.
2) որոշման հավելվածի 33-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3․1-ին ենթակետով.
«3․1) 2025 թվականի գյուղատնտեսական տարվա համար գյուղատնտեսությունում տնտեսավարողներին կտրամադրվի ապահովագրության պայմանագրով նախատեսված ապահովագրավճարի մինչև 80 (ներառյալ) տոկոսի չափով սուբսիդավորում․»․
3) որոշման հավելվածի 33-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 12-րդ ենթակետով․
«12) 2025 թվականի գյուղատնտեսական տարվա համար գործակալության անդամ յուրաքանչյուր ապահովագրական ընկերությանը փոխհատուցվում է նաև վերջինիս կողմից ընդհանուր հավաքագրված ապահովագրավճարի հանրագումարի 200 տոկոսի չափը գերազանցող, տնտեսավարողներին փոխհատուցված ապահովագրական հատուցումների գումարը։».
4) որոշման հավելվածի 35․1-ին կետում «2024 թվականի գյուղատնտեսական» բառերը փոխարինել «2024 և 2025 թվականների գյուղատնտեսական» բառերով, «մինչև 2024 թվականի» բառերը փոխարինել «մինչև տվյալ տարվա» բառերով, իսկ «11-րդ ենթակետով» բառերը փոխարինել «11-րդ (2024 թվականի համար) և 12-րդ (2025 թվականի համար) ենթակետերով» բառերով․
5) որոշման հավելվածի 43-րդ կետում «բացառությամբ 2019 և 2024 թվականների բյուջեների, որոնք ամբողջությամբ կձևավորվեն կողմ 2-ի կողմից տրամադրվող ֆինանսական միջոցների հաշվին» բառերը փոխարինել «բացառությամբ 2019, 2024 և 2025 թվականների բյուջեների, որոնք ամբողջությամբ կձևավորվեն կողմ 2-ի կողմից տրամադրվող ֆինանսական միջոցների հաշվին, եթե KfW-ի կողմից 2025 թվականի ֆինանսավորման համար այլ որոշում (առաջարկ) չներկայացվի» բառերով, իսկ «կիրականացվի կողմ 2-ի կողմից տրամադրվող ֆինանսական միջոցների հաշվին։» բառերից հետո լրացնել «2025 թվականի գյուղատնտեսական տարվա համար նախատեսված ապահովագրական ընկերություններին փոխհատուցվող գումարի (ապահովագրական ընկերության կողմից ընդհանուր հավաքագրված ապահովագրավճարի հանրագումարի 200 տոկոսի չափը գերազանցող, տնտեսավարողներին փոխհատուցված ապահովագրական հատուցումների գումարը) ֆինանսավորումը կիրականացվի կողմ 2-ի կողմից տրամադրվող ֆինանսական միջոցների հաշվին։» նախադասությամբ։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
14.03.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
