Գլխավոր տեղեկություն
Համար
N 530
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-30.12.1993)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1993/10, հոկտեմբեր 1993
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.10.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հոկտեմբերի 1993 թվականի N 530

Քաղ. Երևան

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆՆ ԻՐԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ռուսաստանի Դաշնությունում և ԱՊՀ անդամ մյուս պետություններում վառելիքաէներգետիկ ռեսուրսների գների բարձրացման, հանրապետությունում արտադրության վնասաբերության նվազեցման, ներքին շուկայի պաշտպանության նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 1993 թվականի հոկտեմբերի 16-ից սահմանել`

ա) պետության կողմից կարգավորվող` բնակչությանն իրացվող հիմնական ծառայությունների սակագների սահմանային գործակիցները, համաձայն հավելվածի.

բ) կենցաղային կարիքների համար բնակչությանը տրվող էլեկտրաէներգիայի միասնական սակագին` 1 կվտ/ժամը 8 ռուբլի:

2. Բնակչությանն իրացվող կաթի և մածնի առևտրական վերադիրը սահմանել բացթողման գնի նկատմամբ 10 տոկոսի, իսկ կերակրի աղինը` 15 տոկոսի չափով:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հուլիսի 15-ի «Բնակչությանն իրացվող հիմնական ծառայությունների սակագների մասին» N 373 որոշման 1-ին կետի «բ» ենթակետը և որոշման հավելվածը` բնական գազի, կոմունալ ծառայությունների կարևորագույն տեսակների, քաղաքային և տեղական հեռախոսային կապի համար աբոնենտային վճարի և հանրապետությունից դուրս (ԱՊՀ անդամ և նախկին ԽՍՀՄ հանրապետություններ) հեռախոսային կապի սակագներին վերաբերող մասում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունվարի 23-ի N 16 որոշման N 2 հավելվածի ծանոթությամբ սահմանված կաթի, մածնի և կերակրի աղի բացթողման գնի նկատմամբ առևտրական վերադիրը:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 1993 թ.

հոկտեմբերի 17-ի N 530 որոշման

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆՆ ԻՐԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԸ

 

 

Սահմանային

գործակիցները`

գործող սակագների

նկատմամբ

Սահմանային

շահութաբերության

չափը` տոկոսներով

1

2

3

Կաթ, մածուն

-

առանց փոփոխության

Մանկական սնունդ (բացի «Ազնավուրը

Հայաստանին» ֆոնդի կողմից

ստացված սարքավորումներով թողարկվող սննդից)

-

առանց փոփոխության

Բնակչությանն իրացվող կերակրի աղ

-

առանց փոփոխության

Հեղուկ գազ

-

առանց փոփոխության

Բնական գազ

1,6

-

Բնակվարձ, ներառյալ հանրակացարաններում

բնակվելու համար վարձը

առանց փոփոխության

-

Ջրախողովակից օգտվելու ծառայություն 

2

-

Կոյուղուց օգտվելու ծառայություն 

2

-

Բնակելի շենքերի ջեռուցում

2

-

Տաք ջրամատակարարում

2

-

Կենցաղային աղբի տեղափոխում

3

-

Ուղևորատար տրանսպորտի ծառայություններ    
Երկաթուղային տրանսպորտով ուղևորների և բեռների փոխադրում

առանց փոփոխության

-

Օդային տրանսպորտով ուղևորների և բեռների փոխադրում

-

առանց փոփոխության

Մերձքաղաքային ավտոտրանսպորտով ուղևորների փոխադրում

-

առանց փոփոխության

Կապի ծառայություններ    
Քաղաքային և տեղական հեռախոսային կապի համար աբոնենտային վճար

1,3

-

Ռադիոֆիկացիա

-

առանց փոփոխության

Հեռախոսային կապ    
Ներհանրապետական

առանց փոփոխության

-

Հանրապետությունից դուրս (ԱՊՀ անդամ և նախկին ԽՍՀՄ հանրապետություններ)

2

Հեռագրական կապ    
Հանրապետությունից դուրս (ԱՊՀ անդամ և նախկին ԽՍՀՄ հանրապետություններ)

առանց փոփոխության

-

Ներհանրապետական  

առանց փոփոխության

-

Փոստային կապ    
Բացի ծանրոցների առաքումից

առանց փոփոխության

-

Ծանրոցների առաքում

առանց փոփոխության

-

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
30.12.1993, N 665 30.12.1993, N 530
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան