ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ՀԱՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2020 թվականի N 41-Ն
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀԱՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 39-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 90-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածով համայնքի ավագանին
որոշում է
1. Կոտայքի մարզի Հացավան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 23-ի «Կոտայքի մարզի Հացավան համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 39-Ն որոշման մեջ կատարել փոփոխություն.
1) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հացավան համայնքի 2020 թվականի բյուջեով նախատեսված վարչական մասի պահուստային ֆոնդից «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» (բաժին 01, խումբ 01, դաս 01) նախահաշվի «4112» հոդվածին հատկացնել 750 000 /յոթ հարյուր հիսուն հազար/ դրամ։
2.Սույն որոշումն ուժի մեջ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
| Կողմ-5 | Դեմ-0 | Ձեռնպահ-0 | |
| ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՆՈՒՇԱՎԱՆ | |||
| ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՀՐԱՅՐ | |||
| ՂԱՐԻԲՅԱՆ ՄՀԵՐ | |||
| ՊԵՏՐՈՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ | |||
| ՍԱՐԳՍՅԱՆ ՄԽԻԹԱՐ | |||
| ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` | ՇԱՎԱՐՇ ՍԱՐԳՍՅԱՆ | 
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 մայիսի 2021 թվական:
 
                