Basic information
Number
N 41-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (18.05.2021-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2021.05.17-2021.05.30 Պաշտոնական հրապարակման օրը 17.05.2021
Enactment organisation
Հացավան համայնքի ավագանի
Enactment date
10.12.2020
Signing organisation
Համայնքի ղեկավար
Signing date
10.12.2020
Effective date
18.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ

 

ՀԱՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2020 թվականի N 41-Ն

 

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀԱՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 39-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 90-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածով համայնքի ավագանին

 

որոշում է

 

1. Կոտայքի մարզի Հացավան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 23-ի «Կոտայքի մարզի Հացավան համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 39-Ն որոշման մեջ կատարել փոփոխություն.

1) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հացավան համայնքի 2020 թվականի բյուջեով նախատեսված վարչական մասի պահուստային ֆոնդից «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» (բաժին 01, խումբ 01, դաս 01) նախահաշվի «4112» հոդվածին հատկացնել 750 000 /յոթ հարյուր հիսուն հազար/ դրամ։

2.Սույն որոշումն ուժի մեջ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Կողմ-5

Դեմ-0

Ձեռնպահ-0

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՆՈՒՇԱՎԱՆ

   

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՀՐԱՅՐ

   

ՂԱՐԻԲՅԱՆ ՄՀԵՐ

   

ՊԵՏՐՈՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ

   

ՍԱՐԳՍՅԱՆ ՄԽԻԹԱՐ

   

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`

ՇԱՎԱՐՇ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 մայիսի 2021 թվական:

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation