Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 198
Տիպ
Կարգ
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.06.1996-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
Ընդունման ամսաթիվ
22.05.1996
Ստորագրման ամսաթիվ
22.05.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.06.1996

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
22. 05.1996 Թ.
ԹԻՎ 198 ՀՐԱՄԱՆՈՎ


ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
29 ՄԱՐՏԻ 1996 Թ.
ԹԻՎ 17-5/23

 

 

ԼԵՌՆԱՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՄԱՆ ԲԱՑ ԵՂԱՆԱԿԻ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՆՔԱՀԱՆՄԱՆ ՃՅՈՒՂԵՐՈՒՄ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՅՈՒՐԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԻՆՔՆԱՐԺԵՔԻ ՄԵՋ ՄՏՑՆԵԼՈՒ

 

Կ Ա Ր Գ

 

1. Սույնը մշակվել է ի կատարումն ՀՀ կառավարության 1993 թ. հունիսի 3-ի «Հաշվապահական հաշվառման և հաշվետվության մասին կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 292 որոշմամբ հաստատված հաշվապահական հաշվառման և հաշվետվության մասին կանոնադրության 3-րդ կետի համաձայն և կանոնակարգում է հանքահանման ճյուղերում արտադրանքի ինքնարժեքի մեջ մտցվող (մարվող) լեռնանախապատրաստական (մակաբացման) աշխատանքների վրա կատարված ծախսերի հաշվառման մեթոդը:

2. Լեռնանախապատրաստական (մակաբացման) աշխատանքների վրա կատարված ծախսերը, ներառյալ ոչ կապիտալ բնույթի լեռնատեխնիկական շենքերի ու շինությունների և շահագործողական հետախուզման ծախսերը, մարվում են գործակցով, որը որոշվում է հանույթի կատարողականի մեջ ներառվող 1 տ. հանքանյութին ընկնող մակաբացման աշխատանքներով` արտահայտված խորանարդ մետրերով:

3. Բաց հանքի մարման գործակիցը որոշվում է տարեսկզբի դրությամբ չմարված մակաբացման աշխատանքների մնացորդի և մինչև բաց հանքի նախագծային ուրվագծով նախատեսված հանքանյութի լրիվ մշակման ավարտը մնացած մակաբացման աշխատանքների ծավալի մնացորդի գումարը այդ նույն ժամանակաշրջանի բաց հանքի հանքանյութի հաշվեկշռային պաշարների ծավալի (որը նվազեցվում կամ ավելացվում է համապատասխանաբար պլանավորվող տարում նախատեսված կորուստի և հանքանյութի աղքատացման տոկոսներով) վրա հարաբերելու միջոցով:

4. Մարվող մակաբացման աշխատանքների ծավալը (խոր. մ.) որոշվում է տվյալ ամսում հանույթի կատարողականի մեջ ներառված հանքաքարի քանակը մարման գործակցով բազմապատկելու միջոցով:

5. Մակաբացման աշխատանքների ծախսերի դուրս գրման ճշտությունը ապահովելու նպատակով սահմանված մարման գործակիցը պետք է ճշգրտվի հանքանյութի հաշվեկշռային պաշարների, մակաբացման աշխատանքների ծավալի ու ժամկետների, հանքատեղի մշակման կարգի փոփոխման հետ միաժամանակ:

6. Արտադրանքի ինքնարժեքի մեջ մտցվող լեռնանախապատրաստական աշխատանքների գումարը որոշվում է հետևյալ ձևով.

ա) Եթե լեռնանախապատրաստական աշխատանքների ամսական մարվող ծավալը գերազանցում է հաշվետու ամսում կատարված մակաբացման աշխատանքների փաստացի ծավալին, ապա այդ ամսում մակաբացման աշխատանքների վրա կատարված փաստացի ծախսերն ամբողջությամբ դուրս են գրվում հանքանյութի արդյունահանման ինքնարժեքով, իսկ դրանց տարբերությունը արտադրանքի ինքնարժեքով դուրս է գրվում «գալիք ժամանակաշրջանի ծախսեր» հաշվի ամսվա սկզբի մնացորդից (գալիք ժամանակաշրջանի ծախսերով հաշվառված չմարված լեռնանախապատրաստման աշխատանքների մեկ խոր. մ.-ի ինքնարժեքով):

բ) Եթե հաշվետու ամսում կատարած մակաբացման աշխատանքների ծավալը գերազանցում է տվյալ ամսում լեռնանախապատրաստական աշխատանքների մարվող ծավալին, ապա մակաբացման աշխատանքների վրա կատարված փաստացի ծախսերը մարվող ծավալի չափով դուրս են գրվում հանքանյութի արդյունահանման ինքնարժեքով, իսկ տարբերությունն ուղղվում է գալիք ժամանակաշրջանի ծախսերին:

 

Օրինակ`
1. Չմարված լեռնանախապատրաստական աշխատանքների ծավալը տարվա սկզբին հազար խոր. մ - 10000
2. Լեռնանախապատրաստական աշխատանքների ծավալը մինչև հանքավայրի վերջնական շահագործումը հազար խոր.մ - 12000
3. Հանքի հանքանյութի հաշվեկշռային պահուստը հաշվետու տարվա սկզբին հազար տոննա - 9850
4. Հաշվետու տարվա կորուստի տոկոսը - 4
5. Հաշվետու տարվա աղքատացման տոկոսը - 12
6. Հանքանյութի ծավալը հանքում ելնելով աղքատացման և կորուստի չափից հազար տոննա - 10750

 (9850 x 0,96) : (100 - 12)  /

100
7. Մարման գործակիցը ընթացիկ տարվա համար խոր. մ/տ - 2,05

(10000 + 12000) /

10750
8. Չմարված լեռնանախապատրաստական աշխատանքների ծավալը հաշվետու ամսվա սկզբին հազար խոր. մ - 11000
9. Չմարված լեռնանախապատրաստական աշխատանքների ծախսերը հաշվետու տարվա սկզբին հազար դրամ - 16500
10. Չմարված լեռնանախապատրաստական աշխատանքների մեկ խոր. մ-ի ինքնարժեքը հազար դրամ - 1,5

 (16500 : 11000)

11. Հաշվետու ամսում արդյունահանված հանքանյութի ծավալը հազար տոննա - 1400
12. Հաշվետու ամսում լեռնանախապատրաստական աշխատանքների մարվող ծավալը հազար խոր. մ - 2870

(1400 x 2,05)

13. Հաշվետու ամսում փաստացի կատարված մակաբացման աշխատանքների ծավալը հազար խոր. մ  
1-ին տարբերակ - 2500
2-րդ տարբերակ - 3000
14. Հաշվետու ամսում փաստացի կատարված մակաբացման աշխատանքների ծախսերը հազար դրամ
1-ին տարբերակ - 10000
2-րդ տարբերակ - 12000
15. Հաշվետու ամսում մակաբացման աշխատանքների մեկ խոր. մ ինքնարժեքը հազար դրամ
1-ին տարբերակ - 4 (10000 : 2500)
2-րդ տարբերակ - 4 (12000 : 3000)
16. Հաշվետու ամսում հանքանյութի արդյունահանման ինքնարժեքին դուրս գրվող լեռնանախապատրաստման աշխատանքների գումարը հազար դրամ
1-ին տարբերակ -10555 [4x2500 + (2870-2500) x 1,5]
2-րդ տարբերակ - 11480
(4 x 2870)
Սույն կարգը ուժի մեջ է մտնում 1996 թ. հունվարի 1-ից:

       

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
աՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅաՆ ԿՈՂՄԻՑ
04.06.1996 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 20960025