Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 17-7/4
Տիպ
Կարգ
Ակտի տիպ
Ինկորպորացիա (30.08.1994-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ 1995/6
Ընդունող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
Ընդունման ամսաթիվ
30.08.1994
Ստորագրման ամսաթիվ
30.08.1994
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.08.1994

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ

30.08.1994թ. 
թ.17-7/4
30.08.1994թ. 
թ.17-7/4
30.08.1994թ.

թ. 02527/3-4

 

Վճարողների արտարժութային հաշիվներից պետական բյուջե հարկերի եվ պարտադիր վճարների ապառքների, տույժերի եվ տուգանքների հարկային մարմինների կողմից անվիճելի կարգով դուրս գրման կարգ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետությունում հարկերի և տուրքերի մասին» ՀՀ օրենքի 29 հոդվածի և «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 21 հոդվածի ՀՀ ֆինանսների նախարարությունը, ՀՀ կենտրոնական բանկը և ՀՀ հարկային պետական տեսչությունը սահմանում են հետևյալ կարգը.

1. Վճարողների արտարժութային հաշիվներից պետական բյուջե հարկերի և պարտադիր վճարների ապառքների, տույժերի և տուգանքների անվիճելի կարգով դուրս գրումը հարկային մարմինների հանձնարարականով կատարվում է ներկայացված վճարման պահանջագրերի (ձև 0401001) հիման վրա, վճարողների դրամային հաշիվներում միջոցների բացակայության կամ անբավարարության դեպքերում:

2. Վճարման պահանջագրերում նշվում են գանձողի և վճարողի լրիվ անվանումը, գանձվող գումարը, վճարողի արտարժութային հաշվի համարը:

3. Հարկային մարմինների կողմից վճարման պահանջագրերում գանձման ներկայացված գումարները կարող են լրացվել նաև դրամով, որի դեպքում վճարողի արտարժութային հաշվից միջոցները դուրս են գրվում վճարման պահանջագրի վճարման օրվա դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից տվյալ արտարժույթի սահմանված հաշվարկային կուրսով:

 4. Վճարման պահանջագրերը հետ են վերադարձվում գանձողին, եթե վճարողը կներկայացնի նույն հարկային մարմնի կողմից հաստատված փաստաթղթեր պարտավորությունների ինքնուրույն կատարման մասին:

5. Վճարողի կողմից սահմանված ժամկետներում բանկի քաղվածքի հիման վրա կազմվում և հարկային մարմիններին է ներկայացվում ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ հարկային պետական տեսչության 1994թ. օգոստոսի 1-ի «Արտարժույթով վճարվող հարկերի և տուրքերի» վերաբերյալ համատեղ հաստատված կարգով սահմանված ձևի տեղեկանքը: