ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ
ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«25» դեկտեմբերի 2024 թ. |
|
թիվ 114-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՀՈԱԿ-ՆԵՐՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ՀԱՄԱՐ ԳԱՆՁՎՈՂ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿՆ ՈՒ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 16-րդ հոդվածի պահանջներով, Վաղարշապատ համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 18-ի «Վաղարշապատ համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները, դրանց իրականացման կարգը և սոցիալական աջակցության վերաբերյալ չափորոշիչները սահմանելու մասին» թիվ 24 որոշմամբ ընդունված կարգով, նպատակ ունենալով մեղմացնել սոցիալական լարվածությունը, խթանելու համայնքում նախադպրոցական կրթությունն ու այն հասանելի դարձնել տարբեր սոցիալական խմբերի պատկանող անձանց և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը`
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Վաղարշապատի համայնքապետարանի ենթակայության ՀՈԱԿ մանկապարտեզներում երեխաների խնամքի համար գանձվող վարձավճարների գծով արտոնություն սահմանել՝
1) Երկկողմանի ծնողազուրկ երեխաների խնամքի համար սահմանված վարձավճարների գծով 100%-ի չափով:
2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու ընթացքում զոհված զինծառայողի քույր/եղբայրների համար սահմանված վարձավճարների գծով 100%-ի չափով:
3) Միակողմանի ծնողազուրկ երեխաների և ընտանեկան նպաստ ստացող համակարգում հաշվառված ընտանիքների երեխաների խնամքի համար գանձվող վարձավճարների գծով.
ա. Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի մանկապարտեզ ՀՈԱԿ-ներում՝ 60%-ի չափով արտոնություն (10000-6000(60%)=4000(40%)),
բ. Վաղարշապատ համայնքի Ոսկեհատ գյուղի մանկապարտեզ ՀՈԱԿ-ում՝ 62,5%-ի չափով արտոնություն (8000-5000(62,5%)=3000(37.5%)):
4) Բազմազավակ ընտանիքի 4-րդ և հաջորդ երեխայի/երեխաների, նույն ընտանիքից միևնույն ժամանակ մանկապարտեզ այցելող 3-րդ երեխաների համար՝ 50%-ի չափով, իսկ նույն ընտանիքից միևնույն ժամանակ մանկապարտեզ այցելող 5-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխաների համար՝ 100%-ի չափով:
2. Սույն որոշմամբ նախատեսված արտոնությունների կիրառման համար հիմք են հանդիսանում հետևյալ փաստաթղթերը.
1) Որոշման 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված դեպքերում՝ երեխայի օրինական ներկայացուցչի կամ ծնողի դիմումը, որին կցվում են դիմումատուի անձնագրի պատճենը, երեխայի ծննդյան վկայականի պատճենը, երեխայի ծնողների կամ ծնողի մահվան վկայականի պատճենները, զոհված զինծառայող եղբոր մահվան վկայականը:
2) Որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետում նշված դեպքերում՝ երեխայի օրինական ներկայացուցչի կամ ծնողի դիմումը, որին կցվում են դիմումատուի անձնագրի պատճենը, երեխայի ծննդյան վկայականի պատճենը, տեղեկանք ընտանեկան նպաստ ստանալու համակարգում հաշվառված լինելու վերաբերյալ և տեղեկանք Վաղարշապատ համայնքի բնակչության ռեգիստրում գրանցված լինելու և/կամ փաստացի բնակություն ունենալու վերաբերյալ:
2) Որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետով նշված դեպքերում՝ երեխայի ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումը, որին կցվում են դիմումատուի անձնագրի պատճենը, երեխաների ծննդյան վկայականների պատճենները, տեղեկանք համապատասխան հաստատությունից, տեղեկանք Վաղարշապատ համայնքի բնակչության ռեգիստում գրանցված լինելու և/կամ փաստացի բնակություն ունենալու վերաբերյալ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա:
Հ/Հ Ազգանուն Անուն |
Կողմ |
Դեմ |
Ձեռնպահ |
Հ/Հ Ազգանուն Անուն |
Կողմ |
Դեմ |
Ձեռնպահ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
9. Հրաչյա Ավետիսյան |
|
|
|
3. Նաիրա Բասենցյան |
|
|
|
10. Աննա Կիրակոսյան |
|
|
|
4. Գևորգ Ղազարյան |
|
|
|
11. Աղասի Բաղդասարյան |
|
|
|
5. Վարդան Գրիգորյան |
|
|
|
12. Էդգար Թամազյան |
|
|
|
6. Կարեն Մովսիսյան |
|
|
|
13. Արմեն Դավթյան |
|
|
|
7. Գոհար Նիկողոսյան |
|
|
|
14. Ռուբիկ Ենոքյան |
|
|
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ |
Դ. ԳԱՍՊԱՐՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|