Գլխավոր տեղեկություն
Համար
N 4797-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.12.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 13.12.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
09.12.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
09.12.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.12.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 4797-Ա

«09» դեկտեմբերի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃՌԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԴԱՎԹԱՇԵՆ Հ.3 ԹԱՂԱՄԱՍԻ Հ.23/1 ՇԵՆՔԻ Հ.6 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՈՒՅՔԸ ՀԱՅԿԱՐԱՄ ՏՈՆՈՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել ՀՀ վարչական դատարանի հ.ՎԴ/6145/05/19 վճիռը` պարտավորեցնել Երևանի քաղաքապետին կայացնել բարենպաստ վարչական ակտ Երևան քաղաքի Դավթաշեն հ.3 թաղամասի հ.23/1 շենքի հ.6 նկուղը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 03.09.2013թ. հ.03092013-01-0138 վկայական), (այսուհետ՝ գույք) ուղղակի վաճառքի ձևով Հայկարամ Տոնոյանին վաճառելու մասին:

Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հիմք ընդունելով քաղաքացիական օրենսգրքի 31-րդ գլուխը, «ԱԲԻՏ» ՍՊԸ-ի կողմից 17.01.2024թ. կազմված անշարժ գույքի շուկայական արժեքի գնահատման հ.01 հաշվետվությունը.

1. Երևան համայնքի սեփականություն հանդիսացող, Դավթաշեն հ.3 թաղամասի հ.23/1 շենքի հ.6 հասցեի գույքը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 03.09.2013թ. հ.03092013-01-0138 վկայական)՝ 56100000 (հիսունվեց միլիոն հարյուր հազար) ՀՀ դրամ գնահատված արժեքով (հիմք՝ «ԱԲԻՏ» ՍՊԸ-ի կողմից 17.01.2024թ. կազմված անշարժ գույքի շուկայական արժեքի գնահատման հ.01 հաշվետվությունը), ուղղակի վաճառքի ձևով օտարել Հայկարամ Տոնոյանին և փոխանցել Երևանի քաղաքապետարանի 900015211288 հաշվեհամարին /գույքի օտարումից եկամուտներ/:

2. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին՝ Երևանի քաղաքապետի անունից, օտարվող գույքի համար սահմանված արժեքն ամբողջությամբ վճարելուց հետո, գնորդի հետ կնքել գույքի առուվաճառքի պայմանագիր:

3. Սահմանել, որ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, գույքը ձեռք բերողի կողմից երկամսյա ժամկետում գույքի գնահատված արժեքն ամբողջությամբ չվճարելու, կամ վաճառողից անկախ ցանկացած այլ պատճառով առուվաճառքի պայմանագիր չկնքելու դեպքում՝ որոշումը համարվում է ուժը կորցրած։

4. Տեղեկացնել գույքը ձեռք բերողին, որ գույքի առուվաճառքի պայմանագրից ծագող իրավունքը` քաղաքացիական օրենսգրքի և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 24-րդ հոդվածի համաձայն, նոտարական վավերացման օրվանից սկսած 30 աշխատանքային օրվա ընթացքում պետք է ներկայացվի պետական գրանցման` ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:

5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

6. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան