ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1133-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի N 702-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2024 թվականի հուլիսի 29-ի «Միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու և դրա կազմը հաստատելու մասին» N 702-Ա որոշմամբ հաստատված հավելվածում`
1) «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման հարցերի համակարգման բաժնի պետ» բառերից հետո լրացնել «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լեզվի կոմիտեի նախագահ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի ոռոգման և կոլեկտորադրենաժային համակարգերի վարչության պետ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի գույքի կառավարման և ներդրումների իրականացման վարչության պետ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի մոնիթորինգի և վերլուծությունների վարչության պետ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վարչության պետի տեղակալ» բառերը,
2) «ՀՀ կադաստրի կոմիտեի գեոմատիկայի կենտրոնի դաշտային աշխատանքների կազմակերպման և համակարգման բաժնի պետ» բառերից հետո լրացնել «ՀՀ վիճակագրական կոմիտեի վիճակագրական տեղեկատվության տարածման բաժնի պետ» բառերը,
3) «ՀՀ արտաքին գործերի նախարարության բազմակողմ տնտեսական համագործակցության բաժնի վարիչ» բառերից հետո լրացնել «ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ջրային քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հողերի և ընդերքի քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ» բառերը,
4) «Երևանի պետական համալսարանի ռեկտոր» բառերից առաջ լրացնել «ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխարհատեղեկատվական համակարգերի և հեռազննման ծառայության գլխավոր մասնագետ
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառների կադաստրի վարման բաժնի գլխավոր մասնագետ» բառերը,
5) «Երևանի պետական համալսարանի քարտեզագրության և գեոմորֆոլոգիայի ամբիոնի վարիչ» բառերից հետո լրացնել «Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ընդհանուր աշխարհագրության ամբիոնի վարիչ» բառերը։
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
06.12.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |