ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 ապրիլի 2013 թվականի |
թիվ 65 |
Մոսկվա |
Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից ծագող ԵՎ Մաքսային միության միասնական մաքսային տարածք ներմուծվող՝ չժանգոտվող պողպատից սառը դեֆորմացված անկարան խողովակների առնչությամբ հակագնագցման տուրք սահմանելու միջոցով հակագնագցման միջոց կիրառելու մասին
«Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցներ կիրառելու մասին» 2008 թվականի հունվարի 25–ի համաձայնագրի 17-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան և Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից ծագող ու Մաքսային միության միասնական մաքսային տարածք ներմուծվող՝ չժանգոտվող պողպատից սառը դեֆորմացված անկարան խողովակների ներմուծման վերաբերյալ հակագնագցման քննության արդյունքների մասին Ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտի զեկույցի հիման վրա՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Կիրառել հակագնագցման միջոց` Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից ծագող, Մաքսային միության միասնական մաքսային տարածք ներմուծվող, ՄՄ ԱՏԳ ԱԱ 7304 41 000 9 ծածկագրով դասակարգվող՝ չժանգոտվող պողպատից սառը դեֆորմացված անկարան խողովակների առնչությամբ հավելվածի համաձայն սահմանված չափերով հակագնագցման տուրք սահմանելու միջոցով՝ տվյալ հակագնագցման միջոցի գործողության ժամկետը սահմանելով 5 տարի։
2. Բելառուսի Հանրապետության պետական մաքսային կոմիտեին, Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության մաքսային հսկողության կոմիտեին և Ռուսաստանի ԴՄԾ-ին՝ ապահովել սույն որոշմամբ նախատեսված հակագնագցման տուրքի գանձումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Նախագահ՝ |
Վ. Բ. Խրիստենկո |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի ապրիլի 9-ի թիվ 65 որոշման |
ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ
չժանգոտվող պողպատից սառը դեֆորմացված անկարան խողովակների մասով հակագնագցման տուրքի
ՄՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը |
Արտադրողը |
Հակագնագցման տուրքի դրույքաչափը (մաքսային արժեքից տոկոսներ) |
7304 41 000 9 |
Baofeng Steel Group Co., Ltd No. 217. Ruiyang Roads, Songyang Industrial Park, Songyang county, City, Zhejiang, China |
19,15 |
Այլ |
19,15 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 դեկտեմբերի 2024 թվական: