Գլխավոր տեղեկություն
Համար
N 1914-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (04.11.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.02.07/9(533) Հոդ.189
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.12.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.01.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.01.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.02.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 հունվարի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 դեկտեմբերի 2006 թվականի N 1914-Ն

«ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ, ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ՆԵՐՄՈՒԾՈՒՄ ԿԱՄ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ), ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ, ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՌԵՎՏՈՒՐ, ՊԱՀԵՍՏԱՎՈՐՈՒՄ ԿԱՄ ՏԵՂԱՓՈԽՈՒՄ, ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ, ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄ ԿԱՄ ՊԱՅԹԵՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ, ՀՐԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ՆԵՐՄՈՒԾՈՒՄ ԿԱՄ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ, ՀՐԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՌԵՎՏՈՒՐ (ԻՐԱՑՈՒՄ), ՊԱՀԵՍՏԱՎՈՐՈՒՄ ԿԱՄ ՏԵՂԱՓՈԽՈՒՄ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՐԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ I ԵՎ II ԴԱՍԵՐԻ, ՈՐՈՆՑ ՄԱՍՈՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋԸ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ Է ՄԻԱՅՆ ՊԱՀԵՍՏԱՎՈՐՄԱՆԸ ԵՎ ՏԵՂԱՓՈԽՄԱՆԸ), ՀՐԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄ (ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ) (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՐԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ I ԵՎ II ԴԱՍԵՐԻ)» ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՈՎ ԶԲԱՂՎՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 02.05.24 N 645-Ն)

Համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների արտադրություն, ներմուծում կամ արտահանում (բացառությամբ ռազմական նշանակության արտադրանք հանդիսացող նյութերի և պայթեցման սարքավորումների, ռազմական նշանակության արտադրանք հանդիսացող արտադրատեսակների), պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտուր, պահեստավորում կամ տեղափոխում, պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների կիրառում կամ պայթեցման աշխատանքների կատարում, հրագործական արտադրատեսակների արտադրություն, ներմուծում կամ արտահանում, հրագործական արտադրատեսակների առևտուր (իրացում), պահեստավորում կամ տեղափոխում (բացառությամբ կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակների I և II դասերի, որոնց մասով լիցենզավորման պահանջը վերաբերում է միայն պահեստավորմանը և տեղափոխմանը), հրագործական արտադրատեսակների կիրառում (շահագործում) (բացառությամբ կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակների I և II դասերի)» լիցենզավորվող գործունեության տեսակով զբաղվող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի մասնագետների մասնագիտական որակավորման ստուգման կարգը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 02.05.24 N 645-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2007 թ. հունվարի 17
Երևան


Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
դեկտեմբերի 7-ի N 1914-Ն որոշման

Կ Ա Ր Գ

 

«ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ, ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ՆԵՐՄՈՒԾՈՒՄ ԿԱՄ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ), ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ, ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՌԵՎՏՈՒՐ, ՊԱՀԵՍՏԱՎՈՐՈՒՄ ԿԱՄ ՏԵՂԱՓՈԽՈՒՄ, ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ, ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄ ԿԱՄ ՊԱՅԹԵՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ, ՀՐԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ՆԵՐՄՈՒԾՈՒՄ ԿԱՄ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ, ՀՐԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՌԵՎՏՈՒՐ (ԻՐԱՑՈՒՄ), ՊԱՀԵՍՏԱՎՈՐՈՒՄ ԿԱՄ ՏԵՂԱՓՈԽՈՒՄ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՐԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ I ԵՎ II ԴԱՍԵՐԻ, ՈՐՈՆՑ ՄԱՍՈՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋԸ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ Է ՄԻԱՅՆ ՊԱՀԵՍՏԱՎՈՐՄԱՆԸ ԵՎ ՏԵՂԱՓՈԽՄԱՆԸ), ՀՐԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄ (ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ) (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՐԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ I ԵՎ II ԴԱՍԵՐԻ)» ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՈՎ ԶԲԱՂՎՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ

(վերնագիրը խմբ. 02.05.24 N 645-Ն)

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են «Պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների արտադրություն, ներմուծում կամ արտահանում (բացառությամբ ռազմական նշանակության արտադրանք հանդիսացող նյութերի և պայթեցման սարքավորումների, ռազմական նշանակության արտադրանք հանդիսացող արտադրատեսակների), պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտուր, պահեստավորում կամ տեղափոխում, պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների կիրառում կամ պայթեցման աշխատանքների կատարում, հրագործական արտադրատեսակների արտադրություն, ներմուծում կամ արտահանում, հրագործական արտադրատեսակների առևտուր (իրացում), պահեստավորում կամ տեղափոխում (բացառությամբ կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակների I և II դասերի, որոնց մասով լիցենզավորման պահանջը վերաբերում է միայն պահեստավորմանը և տեղափոխմանը), հրագործական արտադրատեսակների կիրառում (շահագործում) (բացառությամբ կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակների I և II դասերի)» լիցենզավորվող գործունեության տեսակով զբաղվող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի մասնագետների (այսուհետ` ոլորտային մասնագետ)՝ մասնագիտական որակավորման ստուգման հետ կապված իրավահարաբերությունները:

2. Ոլորտային մասնագետների մասնագիտական որակավորման ստուգմանը (այսուհետ` որակավորման ստուգում) կարող են մասնակցել առնվազն 18 տարեկան անձինք, ովքեր`

1) ուսանել են պայթեցման աշխատանքների կատարման անվտանգության կանոնները (Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պայթեցման աշխատանքների կատարման ուսուցում իրականացնելու իրավասություն ունեցող կազմակերպություններում) և ստացել են համապատասխան վկայական.

2) չեն տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 15-ի N 1089-Ն որոշման 1-ին կետի «գ» ենթակետով հաստատված արտադրական միջավայրի և աշխատանքային գործընթացի վնասակար ու վտանգավոր գործոնների հետ կապված աշխատանքի թույլատրման ընդհանուր բժշկական հակացուցումների ցանկում նշված հիվանդություններով։

3. Որակավորման ստուգման համար ոլորտային մասնագետների որակավորման ստուգման հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով) ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`

1) անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը․

2) տեղեկանք գործատուից՝ աշխատանքային գործունեության վերաբերյալ կամ համապատասխան հարկային մարմնից ֆիզիկական անձի անհատական հաշվի քաղվածք (Բաժին I. Աշխատանքային տեղեկություններ.)․

3) բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթության դիպլոմի (վկայականի) պատճենը կամ սույն կարգով նախատեսված համապատասխան աշխատանքներ կատարելու համար նախկինում ստացված վկայականի պատճենը.

4) 3 x 4 սմ չափսերի երկու գունավոր լուսանկար.

5) սույն հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված հիվանդություններով չտառապելու մասին տեղեկանք, որը տրվել է որակավորման համար դիմելու պահից ոչ ավելի, քան մեկ տարի առաջ:

4. Որակավորման ստուգման համար հանձնաժողովին ներկայացվող փաստաթղթերի հետ միասին ներկայացվում է նաև ոլորտային մասնագետների էլեկտրոնային փոստի հասցեն։

5. Որակավորման ստուգման անցկացման համար փաստաթղթերը հանձնաժողովին են ներկայացվում որակավորման ստուգման անցկացման օրվանից ոչ ուշ, քան 10 աշխատանքային օր առաջ։

6. Որակավորման ստուգումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի կողմից ստեղծված հանձնաժողովը: Հանձնաժողովը կազմված է 7 անդամից` նախագահից, նախագահի տեղակալից, անդամներից և քարտուղարից։

7. Հանձնաժողովի կազմավորման կարգը և կանոնադրությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարը:

8. Որակավորման ստուգման անցկացման վայրի, օրվա և ժամի մասին հայտատուներն ու հանձնաժողովի անդամներն էլեկտրոնային փոստով տեղեկացվում են քննությունից առնվազն 7 օր առաջ` հանձնաժողովի նախագահի գրությամբ:

9. Որակավորման ստուգումներն անցկացվում են պարբերաբար, հանձնաժողովի նախագահի որոշմամբ սահմանված ժամկետներում, սակայն ոչ ուշ, քան 2 ամիսը մեկ անգամ, եթե ոլորտային մասնագետի որակավորում ստանալու համար եղել է առնվազն մեկ հայտ:

10. Որակավորման ստուգումն իրականացվում է հայերենով, դռնբաց կարգով: Որակավորման ստուգման ընթացակարգը կարող է տեսագրվել, ձայնագրվել կամ նկարահանվել:

11. Որակավորման ստուգումը կատարվում է գրավոր, քննական հարցաթերթիկներով` բաղկացած 10 հարցից` հաստատված հանձնաժողովի նախագահի կողմից: Քննության ժամանակ չի թույլատրվում օգտվել իրավական կամ այլ փաստաթղթերից։

12․ Որակավորման հարցաթերթիկները պետք է ներառեն`

1) 2 հարց` տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրությունից․

2) 3 հարց` պայթեցման աշխատանքների կատարման, պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների արտադրության, տեղափոխման, պահպանման և օգտագործման պահանջների մասին․

3) 2 հարց` Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործվող պայթուցիկ նյութերի տեսակների, դրանց բնութագրիչների մասին.

4) 3 հարց՝ հրագործական նյութերի տեսակների, բնութագրիչների և կիրառման, հրավառությունների կազմակերպման, ինչպես նաև հրագործական արտադրատեսակների արտադրությանը, ներմուծմանը, արտահանմանը, առևտրին (իրացմանը), պահեստավորմանը, տեղափոխմանը ներկայացող պահանջների մասին:

13. Յուրաքանչյուր հայտատուի որակավորման ստուգման համար տրվում է 90 րոպե ժամանակ:

14. Որակավորման ստուգման արդյունքները գնահատում է հանձնաժողովը:

15. Հայտատուն համարվում է որակավորման ստուգումն անցած, եթե հայտատուն պատասխանել է ութ և ավելի հարցերի:

16. Որակավորման ստուգման արդյունքներն ամփոփվում են եզրակացությամբ: Որակավորման ստուգման մասին եզրակացությունն ստորագրվում է հանձնաժողովի նիuտին մաuնակցող անդամների կողմից: Եզրակացության մեկ օրինակը տրվում է հայտատուին, մյուս օրինակը պահպանվում է հանձնաժողովի քարտուղարի մոտ:

17. Հանձնաժողովի եզրակացությունը հրապարակվում է։ Հանձնաժողովի եզրակացությունը հանձնաժողովի քարտուղարը հայտատուին ուղարկում է ոչ ուշ, քան որակավորման ստուգման ավարտի օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում։

18. Որակավորման ստուգման արդյունքները կարող են բողոքարկվել դատական կարգով` օրենքով սահմանված ժամկետում:

19. Որակավորման ստուգմանը չներկայացած հայտատուներն իրավունք ունեն մասնակցելու հաջորդ ստուգմանը:

20. Որակավորման ստուգման դրական արդյունքների դեպքում ոլորտային մասնագետին տրվում է որակավորման վկայական` անժամկետ: Որակավորման ստուգման դրական արդյունքների գործողության ժամկետը կարող է սահմանափակվել միայն օրենքով:

21. Որակավորման վկայականում նշվում են`

1) որակավորման վկայականի համարը․

2) որակավորման ստուգում անցած հայտատուի անունը, ազգանունը, հայրանունը․

3) որակավորման վկայական տվող մարմնի անվանումը․

4) որակավորման վկայականը տալու օրը, ամիսը, տարեթիվը:

22. Որակավորման վկայականի վրա փակցվում է ստուգում անցած անձի գունավոր լուսանկարը:

23. Որակավորման վկայականը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի ստորագրությամբ և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության` Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կնիքով:

24․ Օտարերկրյա պետությունների կողմից ոլորտային մասնագետներին տրված մասնագիտական որակավորման փաստաթղթերը Հայաստանի Հանրապետությունում իրավական ուժ ունեն, եթե դա նախատեսված է Հայաստանի Հանրապետության օրենքներով կամ միջազգային պայմանագրերով:

(հավելվածը փոփ. 15.07.10 N 865-Ն,  խմբ. 02.05.24 N 645-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
02.05.2024, N 645-Ն 04.11.2024, N 1914-Ն
15.07.2010, N 865-Ն 29.07.2010, N 1914-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան