ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 օգոստոսի 2024 թվականի N 1330-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-Ի N 727-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 23-ի «Հայաստանի Հանրապետությունից մի շարք ապրանքների՝ դեպի Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ տեղափոխման և երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» N 727-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «2 8112 41 00 01» թիվը փոխարինել «8112 41 000 1» թվով.
2) որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետում՝
ա. «8413-8417» թվերը փոխարինել «8415-8417» թվերով,
բ. «8443-8449 00 000 0» թվերը փոխարինել «8449 00 000 0» թվով,
գ. «8451-8466» թվերը փոխարինել «8453-8466» թվերով,
դ. «8480-8484» թվերը փոխարինել «8481 (բացառությամբ քաղաքացիական օդանավերի համար նախատեսված ապրանքների), 8482-8484,» բառերով,
ե. «8501-8504» թվերը փոխարինել «8502-8504» թվերով,
զ. 8507 թվից հետո լրացնել «(բացառությամբ քաղաքացիական օդանավերի համար նախատեսված ապրանքների)» բառերով.
3) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«2. Սույն որոշման 1-ին կետով նախատեսված արգելքը չի տարածվում՝
1) «Ժամանակավոր ներմուծում», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգերով ձևակերպված և հետագայում վերաարտահանվող, Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից ժամանակավոր օգտագործման նպատակով պայմանագրի հիման վրա Հայաստանի Հանրապետություն տեղափոխված և հետագայում վերադարձվող, իսկ սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով սահմանված ապրանքներից «Ժամանակավոր արտահանում» և «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգերով արտահանվող և հետագայում ներմուծվող, իսկ ԱՏԳ ԱԱ 7308 ծածկագրից՝ 730840 ծածկագրին դասվող սև մետաղից բեմային կոնստրուկցիաների՝ «Ժամանակավոր արտահանում» ընթացակարգով արտահանվող և հետագայում ներմուծվող, ԱՏԳ ԱԱ 7308 90 ծածկագրին դասվող սև մետաղից չօգտագործված մետաղակոնստրուկցիաների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում արտադրված` սույն որոշման 1-ին կետում նշված ԱՏԳ ԱԱ ծածկագրերին դասվող (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 7201, 7204 ծածկագրերին դասվող ապրանքների, 7302 ծածկագրից՝ օգտագործված ռելսերի, 7325 և 7326 ծածկագրերից` օգտագործված սալիկների և օգտագործված աղացագնդերի, 7322 ծածկագրից՝ օգտագործված թուջե ռադիատորների և սույն որոշման 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված ԱՏԳ ԱԱ ծածկագրերին դասվող ապրանքների) ապրանքների վրա.
2) սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետում նշված ԱՏԳ ԱԱ ծածկագրերին դասվող և ֆիզիկական անձանց կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի փետրվարի 13-ի N 171-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված ակնհայտ առևտրային չափաքանակները չգերազանցող անձնական օգտագործման ապրանքների՝ Հայաստանի Հանրապետությունից արտահանման կամ դրանց տարանցիկ փոխադրման վրա։».
4) որոշումը 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետով՝
«2.1. Թույլատրել մինչև 2024 թվականի դեկտեմբերի 30-ը ընդհանուր մինչև 3000 տոննա ԱՏԳ ԱԱ 7204 21 100 0 դասակարգչին համապատասխանող 8% կամ ավել նիկելի պարունակությամբ լեգիրացված կոռոզիակայուն պողպատի ջարդոնի կամ թափոնի և ԱՏԳ ԱԱ 8109 39 000 0 դասակարգչին համապատասխանող մինչև 3 տոննա ցիրկոնիումի ջարդոնի կամ թափոնի Եվրասիական տնտեսական միության երկրներ տեղափոխումը կամ երրորդ երկրներ արտահանումը։»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
22.08.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 օգոստոսի 2024 թվական: