Գլխավոր տեղեկություն
Համար
N 430
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.09.1990-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԱԺՏ 1996/10(1110)
Ընդունող մարմին
Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահություն
Ընդունման ամսաթիվ
27.09.1990
Ստորագրող մարմին
ՀՀ Մինիստրների խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.09.1990

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 սեպտեմբերի 1990 թվականի N 430

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐԸ



Հայաստանի Հանրապետության «Հայաստանի Հանրապետության կառավարության մասին» օրենքի 26 և 27 հոդվածներին համապատասխան մինիստրությունների և գերատեսչությունների վերակառուցման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհուրդը որոշում է`

1. Սահմանել, որ առաջիկայում` ոչ ուշ քան մինչև 1990 թվականի նոյեմբերի 15-ը, վերացված և վերակառուցված մինիստրությունների ու գերատեսչությունների ղեկավարները և մյուս պաշտոնատար անձինք շարունակում են համապատասխան ճյուղերի, ձեռնարկությունների, կազմակերպությունների ու հիմնարկությունների ղեկավարման գծով իրենց վրա դրված պարտականությունները և պատասխանատվություն են կրում դրանց գործունեության համար:

2. Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալներին` սահմանված կարգով քննության առնել և լուծել մինիստրությունների ու գերատեսչությունների վերացման ու վերակառուցման, ինչպես նաև լուծարքային հանձնաժողովների ստեղծման ու նրանց աշխատանքների կազմակերպման հարցերը, ելնելով հետևյալից`

ա) լուծարքային հանձնաժողովները ստեղծվում են վերացված և վերակառուցված մինիստրությունների ու գերատեսչությունների ղեկավարների կողմից, դրանցում ընդգրկելով համապատասխան ծառայությունների աշխատողներին.

բ) նշված հանձնաժողովների պահպանման ծախսերի նախահաշիվները հաստատվում են այդ հանձնաժողովների նախագահների կողմից` Հայաստանի Հանրապետության ֆինանսների մինիստրության հետ համաձայնեցնելով.

գ) մինիստրությունների ու գերատեսչությունների վերացման ու վերակառուցման կապակցությամբ ազատված շենքերն ու շինությունները հանձնվում են Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհրդի գործերի կառավարչության տնօրինությանը.

դ) վերացված և վերակառուցված մինիստրությունների ու գերատեսչությունների ունեցվածքը, օրենսդրական նյութերը և մյուս փաստաթղթերը հանձնվում են այն մինիստրություններին ու գերատեսչություններին, որոնց վրա են դրվում նախորդներին ենթակա ճյուղերի, ձեռնարկությունների, կազմակերպությունների ու հիմնարկությունների ղեկավարումը. 

ե) վերացվող և վերակառուցվող մինիստրությունների ու գերատեսչությունների ապարատի աշխատողներին ազատման հետ կապված արտոնությունները և փոխհատուցումը տրվում են Հայաստանի ԿԿ Կենտկոմի, Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի և ՀԱՄԽ-ի 1988 թվականի մարտի 25-ի N 168 որոշմանը և Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1988 թվականի նոյեմբերի 28-ի N 634 որոշմանը համապատասխան:

Նշված աշխատողների հետ վերջնահաշվարկները կատարել Հայաստանի Հանրապետության համապատասխան մինիստրությունների ու գերատեսչությունների կենտրոնական ապարատի պահպանման համար նախահաշվով նախատեսված հատկացումների սահմաններում:

3. Հայաստանի Հանրապետության նոր կազմակերպված և վերակառուցված մինիստրություններին ու գերատեսչություններին` Հայաստանի ֆինանսների մինիստրության հետ համատեղ մեկամսյա ժամկետում նախապատրաստել և Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհուրդ ներկայացնել առաջարկություններ նշված մինիստրությունների ու գերատեսչությունների կառուցվածքի և կենտրոնական ապարատի աշխատողների առավելագույն թվաքանակի վերաբերյալ:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ

Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան