ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 943-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 702-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 21-րդ հոդվածով՝
1․Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրությունը հաստատելու մասին» N 702-Լ որոշմամբ (այսուհետ` որոշում) հաստատված Պետական եկամուտների կոմիտեի կառուցվածքում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) ստեղծել հիմնական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող Միջազգային հարկման վարչություն․
2) Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունից առանձնացման եղանակով ստեղծել Խաղային գործունեության վերահսկողության վարչություն:
2. Որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 11-րդ կետի 15-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«15) օրենքով նախատեսված ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության կազմակերպման ոլորտում վերահսկողության իրականացումը․»․
2) 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 15․1-ին ենթակետով.
«15.1) խաղային գործունեության ոլորտում օրենքով իրեն վերապահված լիազորությունների իրականացում․».
3) 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 16․1-ին ենթակետով․
«16․1) միջազգային հարկման ստանդարտների ներդրում և կատարելագործում․»․
4) 12-րդ կետի 33-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«33) խաղային գործունեության և օպերատորի գործունեության նկատմամբ օրենքով սահմանված վերահսկողության իրականացումը.»․
5) 12-րդ կետի 40-րդ ենթակետի և 28-րդ կետի 27-րդ ենթակետի վերջում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով․
6) 12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 41-րդ ենթակետով.
«41) միջազգային պայմանագրերով և հարկային օրենսդրությամբ միջազգային հարկման ոլորտում իր իրավասությունների շրջանակներում միջազգային ստանդարտների ներդրումը, կատարելագործումը և նշված ոլորտում հսկողության իրականացումը։».
7) 28-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 28-րդ և 29-րդ ենթակետերով.
«28) Միջազգային հարկման վարչություն․»․
«29) Խաղային գործունեության վերահսկողության վարչություն։»։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
22.10.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|