ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 նոյեմբերի 2023 թվականի |
թիվ 136 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ «ՄԻՆՉԵՎ 2045 ԹՎԱԿԱՆՆ ԸՆԿԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԱՐ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՈՒՂԻ» ԵՎ ՄԻՆՉԵՎ 2030 ԹՎԱԿԱՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՀԵՏԱԳԱ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՌՉԱԿԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ («ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ») ՄԱՍԻՆ» ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի «Մինչև 2045 թվականն ընկած ժամանակահատվածի համար «Եվրասիական տնտեսական ուղի» և մինչև 2030 թվականը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տնտեսական գործընթացների հետագա զարգացման վերաբերյալ հռչակագրի իրագործման միջոցառումների պլանի («ճանապարհային քարտեզի») մասին» կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ս. Ժումանգարին |
Ա. Կասիմալիև |
Ա. Օվերչուկ |
« » -ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
Մինչև 2045 թվականն ընկած ժամանակահատվածի համար «Եվրասիական տնտեսական ուղի» և մինչև 2030 թվականը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տնտեսական գործընթացների հետագա զարգացման վերաբերյալ հռչակագրի իրագործման միջոցառումների պլանի («ճանապարհային քարտեզի») մասին
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հետ համատեղ՝ մշակել և 2025 թվականին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հաստատմանը ներկայացնել մինչև 2045 թվականն ընկած ժամանակահատվածի համար «Եվրասիական տնտեսական ուղի» և մինչև 2030 թվականը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տնտեսական գործընթացների հետագա զարգացման վերաբերյալ հռչակագրի իրագործման միջոցառումների պլանի («ճանապարհային քարտեզի») նախագիծը։
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում զեկուցել սույն կետի երկրորդ պարբերության կատարման մասին՝ հետագայում յուրաքանչյուր տարի Եվրասիական միջկառավարական խորհրդին ու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդին տեղեկացնելով միջոցառումների նշված պլանի իրագործման ընթացքի վերաբերյալ։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 սեպտեմբերի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|