ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 մարտի 2024 թվականի |
թիվ 16 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 19 հավելված) 11-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 64-րդ, 65-րդ, 68-րդ, 69-րդ և 70-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշումներում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ս. Ժումանգարին |
Ա. Կասիմալիև |
Ա. Օվերչուկ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսականհանձնաժողովի խորհրդի 2024 թվականի մարտի 1-ի թիվ 16 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 97 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ դիմումների (նյութերի) ուսումնասիրման կարգում 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«10. Դիմումը (նյութերը), ինչպես նաև դրան կցվող փաստաթղթերը և տեղեկությունները ներկայացվում են ռուսերենով: Այն դեպքում, երբ փաստաթղթերը և տեղեկությունները կազմվել են անդամ պետության այլ պետական լեզվով կամ օտար լեզվով, դրանց պետք է կցվի սույն կարգի 8-րդ կետում նշված եղանակով հաստատված ռուսերեն թարգմանությունը:»:
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների ուսումնասիրության անցկացման կարգում՝
ա) 11-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«2) անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման ուսումնասիրությունը դադարեցնելու մասին.».
բ) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«14. Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման ուսումնասիրությունը դադարեցնելու մասին որոշումը կարող է կայացվել հետևյալ հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում՝
1) տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) գործողություններում (անգործությունում) անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման հատկանիշների բացակայությունը.
2) իրավաբանական անձի՝ միակ տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) լուծարումը, որի գործողություններում (անգործությունում) անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման հատկանիշներ են նկատվում, և (կամ) ֆիզիկական անձի՝ միակ տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) մահը, որի գործողություններում (անգործությունում) անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման հատկանիշներ են նկատվում, կամ միակ ֆիզիկական անձի մահը, որի գործողություններում Պայմանագրի 76-րդ հոդվածի 6–րդ կետով սահմանված՝ մրցակցության ընդհանուր կանոնների խախտման հատկանիշներ են նկատվում.
3) Պայմանագրի 76-րդ հոդվածով սահմանված՝ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումը կատարելու օրվանից 3 տարին լրանալը, իսկ տևական խախտումների դեպքում՝ այդ խախտումը հայտնաբերելու օրվանից կամ խախտումն ավարտվելու օրվանից 3 տարին լրանալը, եթե այդ խախտումն ավարտվել էր այն հայտնաբերելուց առաջ.
4) անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին գործով Հանձնաժողովի կոլեգիայի՝ ուժի մեջ մտած որոշման առկայությունը՝ նույն անձանց մասով, նույն հիմքով և առարկայով։
Ընդ որում՝ նշված որոշումը պետք է հիմք պարունակի ուսումնասիրությունը դադարեցնելու համար։»։
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 99 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ գործերի քննության կարգում՝
ա) 45-րդ կետում՝
վեցերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«պատասխանողի կողմից անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման առկայության կամ բացակայության մասին եզրահանգումները, այդ խախտման դրսևորման նկարագրությունը՝ նշելով համապատասխան խախտման ժամանակահատվածը, անդրսահմանային շուկան և Պայմանագրի այն հոդվածները, որոնք խախտվել են․».
յոթերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն՝
«պատասխանողներից մեկի կողմից պատասխանատվությունից ազատվելու պայմանների կատարման վերլուծության արդյունքները (առանց պատասխանողին նշելու) և Արձանագրության 19-րդ կետին համապատասխան՝ պատասխանատվությունից ազատվելու մասին որոշման վերաբերյալ տեղեկատվությունը.».
տասներկուերորդ պարբերությունը լրացնել «(բացառությամբ սույն կարգի 46-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերով նախատեսված ժամկետները լրանալու դեպքերի) բառերով».
տասնհինգերորդ պարբերությունը լրացնել «, տեղեկատվություն տուգանքը բռնագանձողի վերաբերյալ (այն մարմնի անվանումը և գտնվելու վայրի հասցեն, որն անդամ պետության անունից լիազորված է կատարողական վարույթում իրավունքներ իրականացնել և պարտականություններ կատարել) (Բելառուսի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համար)» բառերով.
բ) 46-րդ կետում՝
4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«4) Պայմանագրի 76-րդ հոդվածով սահմանված՝ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումը կատարելու օրվանից 3 տարին լրանալը, իսկ տևական խախտումների դեպքում՝ այդ խախտումը բացահայտելու օրվանից 3 տարին լրանալը կամ խախտումն ավարտվելու օրվանից 3 տարին լրանալը, եթե նախքան հայտնաբերվելը՝ այդ խախտումն ավարտվել էր.».
ավելացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ ենթակետը՝
«5) Հանձնաժողովի պահանջով տեղեկությունները (տեղեկատվությունը) Հանձնաժողով չներկայացնելով կամ ոչ ժամանակին ներկայացնելով, ինչպես նաև Հանձնաժողով ակնհայտ ոչ հավաստի տեղեկություններ (տեղեկատվություն) ներկայացնելով դրսևորված խախտումը կատարելու օրվանից 1 տարին լրանալը։».
գ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 461 և 462 կետերով՝
«461. Տևական խախտման դեպքում սույն կարգի 46-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված ժամկետն սկսվում է հաշվարկվել խախտումը հայտնաբերվելու օրվանից կամ խախտումն ավարտվելու օրվանից, եթե նախքան հայտնաբերվելը՝ այդ խախտումն ավարտվել էր։
Տևական խախտման հայտնաբերման օրն անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների ուսումնասիրության անցկացման մասին որոշում կայացնելու օրն է։
Տևական խախտում է այն խախտումը (գործողությունը կամ անգործությունը), որը դրսևորվում է մրցակցության ընդհանուր կանոնների երկարատև չընդհատվող չպահպանմամբ։
462. Սույն կարգի 46-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված ժամկետներում չի ընդգրկվում այն ժամկետը, որով գործի քննությունը կասեցվել էր սույն կարգի 30-րդ կետի 3-րդ ենթակետում նշված հիմքերով։».
դ) 47-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
ե) 471 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«471. Հանձնաժողովի լիազորված կառուցվածքային ստորաբաժանման պաշտոնատար անձինք և (կամ) աշխատակիցներն ապահովում են գործի որոշման տեքստից հետևյալ տեղեկատվության և (կամ) տեղեկությունների հանումը՝ մինչև Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում այն հրապարակելը՝
ա) առևտրային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք կազմող տեղեկություններ՝ ներառյալ ֆիզիկական անձի անձնական տվյալները (բացառությամբ ազգանվան և անվան սկզբնատառերի) (այսուհետ՝ սահմանափակ տարածման տեղեկատվություն).
բ) պատասխանողի (անձանց խմբի) կողմից Արձանագրության 19-րդ կետով նախատեսված՝ պատասխանատվությունից ազատվելու պայմանների կատարման վերլուծության արդյունքների, ինչպես նաև պատասխանողին (անձանց խմբին) պատասխանատվությունից ազատելու մասին որոշման վերաբերյալ տեղեկություններ.
գ) Արձանագրության 19-րդ կետով նախատեսված՝ պատասխանատվությունից ազատվելու պայմանները կատարած պատասխանողին պատասխանատվությունից ազատելու դեպքում այլ պատասխանողների վրա տուգանք դնելու մասին տեղեկություններ։».
զ) 48-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Ընդ որում, Հանձնաժողովի լիազորված կառուցվածքային ստորաբաժանման պաշտոնատար անձինք և (կամ) աշխատակիցներն ապահովում են գործի որոշման ուղարկվող օրինակից սույն կարգի 471 կետի «ա» - «գ» ենթակետերում նշված տեղեկատվության հանումը, որը չի վերաբերում այն անձին, որին ուղարկվում է համապատասխան օրինակը։»։
4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 118 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնները խախտելու համար տուգանքների հաշվարկի մեթոդիկայում և նշանակման կարգում՝
ա) 7-րդ կետի «բ» և «դ» ենթակետերի տեքստում «, սակայն իրավախախտի՝ բոլոր ապրանքների (աշխատանքի, ծառայության) իրացումից ստացված հասույթի հանրագումարի մեկ հիսուներորդից ոչ ավելին» բառերը հանել.
բ) 8-րդ կետի «բ» և «դ» ենթակետերի տեքստում «, սակայն 100 000 ռուսական ռուբլուց ոչ պակաս» բառերը հանել.
գ) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«10. Արձանագրության 16-րդ կետի 2-րդ և 4-րդ ենթակետերով նախատեսված խախտումների համար իրավաբանական անձանց վրա դրվող տուգանքի չափը պետք է լինի իրավախախտի՝ բոլոր ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) իրացումից ստացված հասույթի հանրագումարի մեկ հիսուներորդից ոչ ավելի և 100 000 ռուսական ռուբլուց ոչ պակաս։
Այն դեպքում, երբ հաշվարկման արդյունքում ստացված տուգանքի չափը նվազագույն տուգանքից պակաս է, կիրառվում է նվազագույն տուգանքը։
Այն դեպքում, երբ հաշվարկման արդյունքում ստացված տուգանքի չափը առավելագույն տուգանքից ավելի է, կիրառվում է առավելագույն տուգանքը։».
դ) 12-րդ և 13-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել.
ե) 171 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«Եթե Հանձնաժողովի կոլեգիայի որոշմամբ իրավախախտին կարգադրված է իրականացնել գործողություններ, որոնք ուղղված են խախտման դադարեցմանը, խախտման հետևանքների վերացմանը, մրցակցության ապահովմանը, այդ որոշման մեջ սահմանվում է այդ գործողությունների իրականացման համար նախատեսված ժամկետը։ Հանձնաժողովի կոլեգիայի որոշմամբ սահմանված ժամկետում կարգադրված գործողություններն իրավախախտի կողմից չկատարվելու դեպքում Հանձնաժողովը ձեռնարկում է այդ որոշման հարկադիր կատարմանն ուղղված միջոցներ՝ սույն մեթոդիկայի և կարգի 18-րդ կետին համապատասխան:».
զ) նշված մեթոդիկայի և կարգի թիվ 1 հավելվածում «Պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներ» բաժնի 2-րդ դիրքում առաջին սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«2. Իրավախախտի կողմից մրցակցության ընդհանուր կանոնների խախտման տևողությունը կազմում է 1 տարի և ավելի»։
5. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի հունվարի 30-ի թիվ 7 որոշմամբ հաստատված՝ Մրցակցության վիճակի գնահատման մեթոդիկայում՝
ա) 15-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«Պայմանագրի 76-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված արգելքների խախտումների հատկանիշների սահմանման շրջանակներում ապրանքային շուկայի ապրանքատեսակային սահմանների որոշումը կարող է սահմանափակվել անմիջականորեն վաճառքի համար առաջարկվող ապրանքով։ Ընդ որում, ապրանքային շուկայի ապրանքատեսակային սահմանների որոշումը կարող է իրականացվել՝ ելնելով տնտեսավարող սուբյեկտի կողմից կնքվող պայմանագրերի առարկայից (այդ թվում՝ որի մասով Հանձնաժողով է ներկայացվել դիմում (նյութեր)), որոնք վերաբերում են նրա կողմից վաճառքի համար առաջարկվող ապրանքին։».
բ) 34-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«Պայմանագրի 76-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված արգելքները խախտելու մասին դիմումների (նյութերի) ուսումնասիրման ժամանակ, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ նշված արգելքների խախտման ուսումնասիրություններ սկսելուց առաջ Հանձնաժողովի լիազորություններն իրագործելու նպատակով՝ ապրանքային շուկայում գործող տնտեսավարող սուբյեկտների կազմի որոշումը կարող է սահմանափակվել հետևյալ տնտեսավարող սուբյեկտների միջև մրցակցային հարաբերությունների սահմանմամբ՝ այն տնտեսավարող սուբյեկտի, որի գործողություններում նկատվում են անբարեխիղճ մրցակցության հատկանիշներ, և այն տնտեսավարող սուբյեկտի, որին այդ գործողություններով հասցվել է կամ կարող է վնաս հասցվել, կամ նրա գործարար համբավին հասցվել է կամ կարող է վնաս հասցվել։»։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 սեպտեմբերի 2024 թվական: