ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 սեպտեմբերի 2024 թվականի N 1421-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 383-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի «Վարորդական իրավունքի վկայական ունեցող, ինչպես նաև վարորդի թեկնածու համարվող անձանց բժշկական հավատարմագրման դեպքերը (այդ թվում` պարտադիր), պարբերականությունը, իրականացման կարգը, տրանսպորտային միջոց շահագործելու բժշկական հակացուցումների, բժշկական ցուցումների և բժշկական սահմանափակումների ցանկերը, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժածներին բժշկական օգնություն ցույց տալու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 18-ի N 1327-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 383-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշմամբ սահմանված N 1 հավելվածի 4-րդ կետում «ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայություն (այսուհետ` ծառայություն)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն (այսուհետ՝ նախարարություն)» բառերով.
2) որոշմամբ սահմանված N 1 հավելվածի ամբողջ տեքստում (բացառությամբ N 1 հավելվածի 11-րդ կետի) «ծառայություն» բառը և դրա հոլովաձևերը փոխարինել «նախարարություն» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով.
3) որոշմամբ սահմանված N 1 հավելվածի N 2 ձևում «ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
05.09.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 սեպտեմբերի 2024 թվական: