Գլխավոր տեղեկություն
Համար
N 1094-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.07.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.07.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.07.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 հուլիսի 2024 թվականի N 1094-Ա

 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանում հաշվառված թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստի արժեքները և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հաշվեկշռում հաշվառված հիմնական միջոցներն ու պաշարները (այսուհետ՝ գույք)՝ համաձայն համապատասխանաբար NN 1, 2 և 3 հավելվածների, հետ վերցնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:

2. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանում հաշվառված թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ազգային պահուստի արժեքները՝ համաձայն N 5 հավելվածի, հետ վերցնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից և ամրացնել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կոմիտեի նախագահի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանին ժամանակավորապես ի պահ հանձնված իրերի՝ համաձայն N 4 հավելվածի, հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` հիմք ընդունելով սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունում առկա գույքի կազմի և գնահատման արժեքների վերաբերյալ առկա փաստաթղթերը: Ընդ որում, հանձնման-ընդունման աշխատանքները կատարվում են փաստաթղթերում առկա տվյալների հիման վրա՝ առանց գույքի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանին ժամանակավորապես ի պահ հանձնված իրերի ուսումնասիրության աշխատանքների կատարման:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի հետ համատեղ ապահովել սույն որոշման 2-րդ կետում նշված արժեքների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան


12.07.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2024 թվականի

հուլիսի 11-ի N 1094-Ա որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2024 թվականի

հուլիսի 11-ի N 1094-Ա որոշման

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2024 թվականի

հուլիսի 11-ի N 1094-Ա որոշման

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2024 թվականի

հուլիսի 11-ի N 1094-Ա որոշման

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2024 թվականի

հուլիսի 11-ի N 1094-Ա որոշման

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան