ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻՆ. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ՝ ԱՎԵԼԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ» ԵՄ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝ որոշում եմ.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև 2017 թվականի փետրվարի 10-ին և 2017 թվականի փետրվարի 16-ին ստորագրված «Աջակցություն Հայաստանում հանրային կառավարման բարեփոխումներին. ծառայությունների մատուցման բարելավում՝ ավելի արդյունավետ և պատասխանատու հանրային կառավարման միջոցով» ԵՄ բյուջետային աջակցության ծրագրի ֆինանսավորման համաձայնագիրը։
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2017 թ. փետրվարի 17 Երևան ՆՀ-266-Ն |