Գլխավոր տեղեկություն
Համար
N 514-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.07.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
19.07.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.07.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 514-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 110-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի փետրվարի 10-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնների ընդլայնում» ծրագրի մասին» N 110-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Արտկրեստ գլոբալ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 07621679) 2024 թվականի հունիսի 26-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հուլիսի 12-ից մինչև 2024 թվականի սեպտեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում խճի տրամադրման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 700,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Հայասա հոսպիտալիթի գրուպ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02882029) 2024 թվականի հունիսի 26-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հուլիսի 10-ից մինչև 2024 թվականի սեպտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում հյուրանոցային ծառայությունների մատուցում՝ 6,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) Աբլետոն ԱյՋի (Ableton AG) ընկերության (Շոնհաուզեր Ալիի 6-7, Բեռլին, Գերմանիա, (Schonhauser allee 6-7 | 10119 berlin germany) հետ 2024 թվականի հուլիսի 3-ի գնառաջարկով իրականացվող գործարքը, որով նախատեսվում է համակարգչային ծրագրերի արտոնագրերի ձեռքբերում՝ 1,431 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

19.07.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան