ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 438-Ա
«ԱՐԲԵԻՏԵՌ-ՍԱՄԱՐԻՏԵՌ-ԲՈՒՆԴ ԴՈՅՉԼԱՆԴ Ի ՎԻ (ԷՅԷՍԲԻ)»-Ի ՄԱՍՆԱՃՅՈՒՂ» ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԹԻՄԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Արբեիտեռ-սամարիտեռ-բունդ Դոյչլանդ ի Վի (ԷյԷսԲի)»-ի մասնաճյուղ» առանձնացված ստորաբաժանման կողմից իրականացվող՝ 210,000 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ «Աջակցություն Հայաստանյան արագ արձագանքման բժշկական թիմին» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «Արբեիտեռ-սամարիտեռ-բունդ Դոյչլանդ ի Վի (ԷյԷսԲի)»-ի մասնաճյուղ» առանձնացված ստորաբաժանմանը՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ՝ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
24.06.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետիN 438-Ա որոշման |
«ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԹԻՄԻՆ» ԾՐԱԳԻՐԸ
1. |
Ծրագրի նպատակը |
Արտակարգ իրավիճակների ժամանակ՝ միջազգային մարդասիրական առաքելությունների շրջանակներում, տուժածներին բժշկական օգնություն տրամադրելու նպատակով ստեղծվող Հայաստանյան արագ արձագանքման բժշկական թիմի ինքնաբավ լինելու, ցանկացած վայրում՝ Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, տեղակայվելու և տուժած քաղաքացիներին անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու համար նյութատեխնիկական ապահովում: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
Եվրամիության Եվրոպական քաղաքացիական պաշտպանության և հումանիտար օգնության գործառնությունների գլխավոր տնօրինություն (Directorate-General for European Civil Protection and Humanitarian Aid Operations): |
4. |
Ծրագիրը կատարողը |
Գերմանիայի Դաշնային Հանրապետության «Արբեիտեռ-սամարիտեռ-բունդ Դոյչլանդ ի Վի (ԷյԷսԲի)»-ի մասնաճյուղ» առանձնացված ստորաբաժանում (Երևան, Աբովյան փողոց 16, 202 սենյակ, ՀՎՀՀ՝ 02870545) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն, արտակարգ իրավիճակներ |
6. |
Ծրագրի բյուջեն |
210,000 եվրոյին համարժեք դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանյան արագ արձագանքման բժշկական թիմը` ի դեմս Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության: Հայաստանյան արագ արձագանքման բժշկական թիմի աշխատանքները համակարգելու է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը: Թիմը համալրվելու է Առողջապահության նախարարության, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի և Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության մասնագետներով: |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2024 թվականի հուլիսի 6-ից մինչև 2024 թվականի հուլիսի 31-ը: |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Հայաստանյան արագ արձագանքման բժշկական թիմի նյութատեխնիկական ապահովում՝ 210,000 եվրոյին համարժեք դրամի չափով, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի հուլիսի 6-ից մինչև 2024 թվականի հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Նյութատեխնիկական ապահովման ապրանքների (վրաններ, սարքեր, սարքավորումներ, գործիքներ, բժշկական նշանակության և կենցաղային ապրանքներ) ձեռքբերում՝ 210,000 եվրոյին համարժեք դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Նախատեսված չեն: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակեր- պությունների հետ |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
24.06.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |