Գլխավոր տեղեկություն
Համար
N 928-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.06.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.06.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.06.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հունիսի 2024 թվականի N 928-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1475-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 3-ի «Հարկային և մաքսային մարմինների ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի անդամների թեկնածուների առաջարկման կարգը սահմանելու մասին» N 1475-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման նախաբանում «օրենքի 4-րդ հոդվածի 9-րդ պարբերության» բառերը փոխարինել «օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ պարբերության» բառերով.

2) որոշման 1-ին կետով սահմանված հավելվածի (այսուհետ՝ հավելված) 1-ին կետում «օրենքի 4-րդ հոդվածի 9-րդ պարբերությամբ» բառերը փոխարինել «օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ պարբերությամբ» բառերով.

3) հավելվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«4. Սույն կարգի համաձայն հանձնաժողովի կազմում ընդգրկելու նպատակով կոմիտեի նախագահի առաջին տեղակալը, կոմիտեի նախագահի տեղակալները և կոմիտեի գլխավոր քարտուղարը կոմիտեի նախագահին են ներկայացնում սույն կարգի 6-րդ կետով նախատեսված չափանիշները բավարարող առավելագույնը երեքական թեկնածու, իսկ կոմիտեի նախագահի անմիջական ենթակայության տակ գտնվող կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները՝ մեկական թեկնածու։».

4) հավելվածի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«5․ Կոմիտեի նախագահի առաջին տեղակալը, կոմիտեի նախագահի տեղակալները, կոմիտեի գլխավոր քարտուղարը և կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները կարող են ներկայացնել նաև իրենց թեկնածությունները։»։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

20.06.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ