ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 փետրվարի 2025 թվականի |
թիվ 17 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 21-Ի ԹԻՎ 2 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» 2019 թվականի մայիսի 29-ի համաձայնագրի 2-րդ և 14-րդ հոդվածների իրագործման նպատակով, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 154-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի հունվարի 21-ի «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի ներդրման փորձնական նախագծի իրագործման մասին» թիվ 2 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) 1-ին կետի առաջին պարբերության մեջ «2024 թվականի դեկտեմբերի 31 ին» բառերը փոխարինել «2025 թվականի հունիսի 30-ին» բառերով
բ) 3-րդ կետի երրորդ պարբերության մեջ «2024 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի հունիսի 30-ը» բառերով։
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների հետ համատեղ առաջնորդվել փորձնական նախագծի իրականացման ժամկետների հետագա երկարաձգման նպատակահարմարությամբ։
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների հետ համատեղ նախապատրաստել և ներկայացնել՝
Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը (2025 թվականի III եռամսյակում անցկացվելիք նիստի ընթացքում)՝ մշտական հիմունքներով հետագծելիության մեխանիզմի աշխատանքի մեկնարկի մասին որոշման նախագիծը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը (2025 թվականի III եռամսյակում անցկացվելիք նիստի ընթացքում)՝ այն ապրանքների ցանկը հաստատելու մասին որոշման նախագիծը, որոնց նկատմամբ իրականացվելու է հետագծելիությունը։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ`
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
Դ. Ամանգելդիև |
|
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 օգոստոսի 2025 թվական:
