ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2009 թվականի հունիսի 8-ին
«ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի ապրիլի 9-ի ՀՕ-177-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 40-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-րդ կետով.
«3.1) Ընկերության ֆիրմային անվանման գրանցման հայտ, որին ներկայացվող պահանջները, դրա հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև հայտի քննարկման ու ֆիրմային անվանման և դրա փոփոխությունների գրանցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով.»:
Հոդված 2. Օրենքի 51-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով`
«7. Կենտրոնական բանկն իր կողմից ապահովագրական ընկերության ֆիրմային անվանման փոփոխության գրանցման պահից հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում է իրավաբանական անձանց գրանցման պետական լիազորված մարմնին` ապահովագրական ընկերության ֆիրմային անվանման փոփոխման մասին համապատասխան գրառում կատարելու համար:»:
Հոդված 3. Օրենքի 137-րդ հոդվածի 2-րդ մասի «պետական լիազորված մարմին» բառերը և դրանց հոլովված ձևերը փոխարինել «Կենտրոնական բանկ» բառերով և դրանց հոլովված համապատասխան ձևերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2009 թ. հունիսի 24 Երևան ՀՕ-144-Ն |
|