ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
16 ապրիլի 2024 թ. |
N 113-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով հողային օրենսգրքի 3–րդ հոդվածի 1-ին կետով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի 9-րդ և 12-րդ մասերով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 20.1 կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշումը.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի, Ներքին Չարբախ թաղամասի հ.29 հասցեում գտնվող Վահագ Նիկողոսյանին սեփականության իրավունքով պատկանող 0.02195հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա:
2. Երևանի քաղաքապետին՝ սույն որոշման 1-ին կետով հողամասերի նպատակային նշանակությունների կատարված փոփոխության մասին 10-օրյա ժամկետում օրենսդրությամբ սահմանված կարգով տեղեկացնել Կադաստրի կոմիտե և Քաղաքաշինության կոմիտե՝ կցելով սույն որոշման սահմանված կարգով հաստատված պատճենը։
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
2024 թ. ապրիլի 16 Երևան |