Գլխավոր տեղեկություն
Համար
N 121-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.04.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 18.04.2024
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
16.04.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
16.04.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.04.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

16 ապրիլի 2024 թ.

N 121-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի գործադիր տնօրենի 2024 թվականի մարտի 20-ի գրությունը և ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով՝

 Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Որպես նվիրաբերություն ընդունել «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի սեփականությունը հանդիսացող Անտառային փողոցի հ.1 (0.04հա հողամաս), Անտառային փողոցի հ.1ա (0.1953հա հողամաս), Անտառային փողոցի հ.13 (0.0313հա հողամաս), Անտառային փողոցի հ.139 (0.1հա հողամաս), Սարմենի փողոցի հ.19 (0.0563հա հողամաս), Ջրաշատ փողոցի հ.27 (0.0420հա հողամաս, 164.6քմ շինություն) և Սարմենի փողոցի հ.29 (0.0456հա հողամաս) հասցեներում գտնվող անշարժ գույքերը:

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան

 

2024 թ. ապրիլի 16

Երևան