Գլխավոր տեղեկություն
Համար
N 683-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.05.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.05.13-2024.05.26 Պաշտոնական հրապարակման օրը 13.05.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.05.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.05.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 մայիսի 2024 թվականի N 683-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1174-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 18-ի «Պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումների կազմակերպման կարգը սահմանելու մասին» N 1174-Ն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածում (այսուհետ՝ հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) հավելվածի 10-րդ կետում «մեկ» բառը փոխարինել «երկու» բառով.

2) հավելվածի 13-րդ կետի առաջին նախադասությունը «թեկնածուներ,» բառից հետո լրացնել «սույն կարգի 11-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն» բառերով, «առաջ՝» բառից հետո լրացնել «վարժական հավաքի կազմակերպման նախապատրաստական աշխատանքների շրջանակներում պահեստազորայինների» բառերով, իսկ «նպատակով» բառից հետո լրացնել «(N 1.1 ձև)» բառերով.

3) հավելվածի 14-րդ կետի՝

ա. առաջին նախադասությունը «հիման վրա» բառերից հետո լրացնել «(N 1.1 ձև)» բառերով, իսկ «դեպքերում» բառից հետո լրացնել «N 1 ձևի համաձայն տրված ծանուցման հիման վրա» բառերով,

բ. երկրորդ նախադասությունից «կամ ծառայողական» բառերը հանել.

4) հավելվածի 30-րդ կետի երրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայտարարվող զինվորական վարժանքների կամ զորավարժությունների կազմակերպման նախապատրաստական աշխատանքների շրջանակներում զինվորական կոմիսարիատը զինվորական հաշվառման տվյալներն ստուգելու և բուժհետազոտում անցկացնելու նպատակով պահեստազորայինին սույն կետով սահմանված կարգով ծանուցում է զինվորական կոմիսարիատ ներկայանալու համար (N 3.1 ձև), որի հիման վրա զինվորական կոմիսարիատ ներկայացած պահեստազորայինը սահմանված կարգով անցնում է բուժհետազոտում և դրա արդյունքներով անցկացվող միջոցառմանը ներգրավվելու ենթակա ճանաչվելու դեպքում N 3 ձևի համաձայն տրված ծանուցման հիման վրա ուղարկվում է միջոցառման անցկացման զորամաս` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ուժերով և միջոցներով:».

5) հավելվածի 40-րդ կետի երկրորդ նախադասությունից «և ծառայողական» բառերը հանել.

6) հավելվածը NN 1 և 3 ձևերից հետո համապատասխանաբար լրացնել NN 1.1 և 3.1 ձևերով՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

13.05.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2024 թվականի

մայիսի 8-ի N 683-Ն որոշման

 

«Ձև N 1.1

 

Քաղաքացի

 

_____________________________________________________________________________

Բնակության վայրը _________________________________________________________________

_____________________________________________________________________________________

 

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

 

Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 59-րդ հոդվածի 6-րդ մասի՝ Դուք կանչվում եք 20   թվականի

________ ____-ից մինչև 20   թվականի ________ ____-ը անցկացվող վարժական հավաքի կազմակերպման նախապատրաստական աշխատանքների շրջանակներում զինվորական հաշվառման տվյալների ստուգման և բուժհետազոտման:

Անհրաժեշտ է 20   թ. _________-ի _____-ին ժամը _____-ին ներկայանալ

                      (ամիսը)              (օրը)

___________________________ զինվորական կոմիսարիատ հետևյալ

հասցեով՝ _______________________________________________________՝

վարժական հավաքին ներգրավվելու նպատակով Ձեր զինվորական հաշվառման տվյալներն ստուգելու և բուժհետազոտում անցնելու համար:

 

___________________ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐ ___________________

(զինկոմիսարիատ)

 

(ստորագրությունը,

 

_____________________________________________________________________________________

կոչումը, անունը, ազգանունը)

 

Կտրման գիծ

_____________________________________________________________________________________

 

ՍՏԱՑԱԿԱՆ

 

____ _____________ 20   թվականին զինվորական հաշվառման տվյալների ստուգման և բուժհետազոտման համար զինվորական կոմիսարիատ ներկայանալու ծանուցագիրն ստացա՝ ________________________________________ :

(անունը, հայրանունը, ազգանունը, ստորագրությունը)

 

____ _____________ 20   թ.

 

Ծանուցագիրն էլեկտրոնային եղանակով ուղարկվելու դեպքում ստացականը չի լրացվում:»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

13.05.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2024 թվականի

մայիսի 8-ի N 683-Ն որոշման

 

«Ձև N 3.1

 

Քաղաքացի __________________________________________________________________

Բնակության վայրը ___________________________________________________________

_____________________________________________________________________________

 

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

 

Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 60-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Դուք կանչվում եք 20   թվականի ________ ____-ից մինչև 20   թվականի ________ ____-ը կազմակերպվող

______________________________________________________________________________

(միջոցառման անվանումը)

 

կազմակերպման նախապատրաստական աշխատանքների շրջանակներում զինվորական հաշվառման տվյալների ստուգման և բուժհետազոտման:

Անհրաժեշտ է 20   թ. _________-ի _____-ին ժամը _____-ին ներկայանալ

                     (ամիսը)               (օրը)

____________________________ զինվորական կոմիսարիատ հետևյալ

հասցեով՝ _______________________________________________________՝

(միջոցառման անվանումը)

 

ներգրավվելու նպատակով Ձեր զինվորական հաշվառման տվյալներն ստուգելու և բուժհետազոտում անցնելու համար:

 

___________________ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐ ___________________

(զինկոմիսարիատ)

 

(ստորագրությունը,

 

_____________________________________________________________________________________

կոչումը, անունը, ազգանունը)

 

Կտրման գիծ

_____________________________________________________________________________________

 

ՍՏԱՑԱԿԱՆ

 

____ _____________ 20   թվականին զինվորական հաշվառման տվյալների ստուգման և բուժհետազոտման համար զինվորական կոմիսարիատ ներկայանալու ծանուցագիրն ստացա՝ ________________________________________ :

(անունը, հայրանունը, ազգանունը, ստորագրությունը)

 

____ _____________ 20   թ.

 

Ծանուցագիրն էլեկտրոնային եղանակով ուղարկվելու դեպքում ստացականը չի լրացվում:»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

13.05.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 մայիսի 2024 թվական: