Գլխավոր տեղեկություն
Համար
N 1377-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.04.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ОВМИД РА 2007.01.24/6(530) 11.04.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
09.04.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
09.04.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.04.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1377-Ա

«09» ապրիլի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՇՈՐԲՈՒԼԱՂ 1-ԻՆ ՓՈՂՈՑ (ԷՐԵԲՈՒՆԻ, ՄՈՒՇԱԿԱՆ 1-ԻՆ ՓՈՂՈՑ) Հ.21 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Նազանի Գրիգորյանի լ/ա Հասմիկ Մարտիրոսյանի դիմումը՝ Շորբուլաղ 1-ին փողոց (Էրեբունի, Մուշական 1-ին փողոց) հ.21 հասցեում գտնվող հողամասի սահմանները ճշտելու մասին:

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել 2020 թվականի փետրվարի 5-ի ՀՀ վարչական դատարանի ՎԴ/5324/05/19 վճիռը (օրինական ուժի մեջ է մտել 12.01.2022թ.):

Տեղագրական հանույթի համաձայն քննարկվող հասցեում գտնվող հողամասի մակերեսը կազմում է 1195.43քմ՝ փաստաթղթերում ամրագրված 1200.0քմ մակերեսի փոխարեն, որն ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում, գտնվում է ՀՀ կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 11-րդ գոտում։

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 01.02.2024թ. տրամադրած հ.Ն/5486-24 եզրակացությունը և 28.03.2024թ. հ.Դ-40274-24 գրությունը.

1. Սահմանել, որ Շորբուլաղ 1-ին փողոց (Էրեբունի, Մուշական 1-ին փողոց) հ.21 հասցեում գտնվող (տնամերձ) 1195.43քմ հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով։

2. Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման` ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում։

3. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշի-նության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։

5. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան