Գլխավոր տեղեկություն
Համար
N 93-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.04.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.04.01-2024.04.14 Պաշտոնական հրապարակման օրը 12.04.2024
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
03.04.2024
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
03.04.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.04.2024

600.0093.03.04.24

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

3 ապրիլի 2024 թվականի

N 93-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 391-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ը» ենթակետը, 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի հոկտեմբերի 5-ի «Հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի լայնաշերտ տեխնոլոգիայի ծածկույթի որակի չափանիշներ սահմանելու մասին» N 391-Ն որոշման հավելվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Օպերատորը յուրաքանչյուր տարի առնվազն 1 անգամ իրականացնում է Ծածկույթի գնահատում՝ բնակավայրերում՝ հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի բազային կայանների տեխնիկական տվյալների հաշվարկների արդյունքների հիման վրա (համակարգչային սիմուլյացիաներ) կամ վարման սկզբունքով չափումների (drive test) միջոցով, իսկ ընդհանուր օգտագործման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին (մայրուղիներ)՝ վարման սկզբունքով չափումների (drive test) միջոցով և դրանց տարեկան արդյունքները (այդ թվում՝ Ծածկույթի գնահատման նպատակով իրականացված հաշվարկների և չափումների սկզբունքները) յուրաքանչյուր հաջորդող տարվա մինչև փետրվարի 1-ը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով)։ Օպերատորի կողմից Հանձնաժողով ներկայացվող՝ սույն կետում նշված տեղեկատվությունը պետք է ներառի Օպերատորի կողմից Ծածկույթով ապահովված բնակավայրերի և ընդհանուր օգտագործման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների (մայրուղիների) ցանկը՝ ըստ բնակավայրի վարչական տարածքում և ընդհանուր օգտագործման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների (մայրուղիների) հատվածներում Օպերատորի Ծածկույթի հասանելիության ցուցանիշի (տարածքի ընդգրկման տոկոսային արտահայտությամբ)։»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ՝

Գ. ԲաղրամՅԱՆ

 

ք. Երևան

3 ապրիլի 2024 թ.

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 ապրիլի 2024 թվական: