Գլխավոր տեղեկություն
Համար
N 228-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.04.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
01.04.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.04.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.04.2024

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 228-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Հայաստանի ամերիկյան համալսարան» հիմնադրամի կողմից իրականացվող` 500,000 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի աղբահանության բարելավմանն ուղղված աջակցություն» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. «Հայաստանի ամերիկյան համալսարան» հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

01.04.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 228-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ»

 

1.

Ծրագրի նպատակը

Աջակցել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի աղբահանության բարելավմանը:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Ակնկալվում է օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

Շվեդիայի թագավորության կառավարություն, ի դեմս` Շվեդական միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Swedish International Development Cooperation Agency (Sida), փոստային հասցե՝ Box 2025, 74 02

Sundbyberg, այցելուներ՝ Rissneleden 110):

4.

Ծրագիրը կատարողը

«Հայաստանի ամերիկյան համալսարան» հիմնադրամ (հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, 0019, Մարշալ Բաղրամյան 40, ՀՎՀՀ՝ 01511187)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Վայրը` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, բնագավառը` համայնքային զարգացում

6.

Ծրագրի բյուջեն

500,000 եվրոյին համարժեք դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևանի համայնքապետարան (հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Գեղարքունիքի մարզ, քաղ. Սևան, Նաիրյան փողոց, 164 շենք)

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2024 թվականի ապրիլի 15-ից մինչև 2025 թվականի մարտի 1-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1. Սևանի համայնքապետարանի և «Հայաստանի ամերիկյան համալսարան» հիմնադրամի միջև կնքվելիք փոխըմբռնման հուշագրի համաձայն, նախատեսվում է Սևանի համայնքապետարանին տրամադրել աջակցություն Սևան քաղաքում թափոնների տեսակավորման համակարգի ներդրման նպատակով՝

1) աղբամանների ձեռքբերում կամ ներմուծում և նվիրաբերում Սևանի համայնքապետարանին՝ 250,000 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ.

2) աղբատար մեքենայի ձեռքբերում կամ ներմուծում և նվիրաբերում Սևանի համայնքապետարանին՝ 230,000 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ.

3) աղբամանների տեղադրման և աղբատար մեքենայի մեկնարկման աշխատանքների, շահագործող անձնակազմի վերապատրաստման հետ կապված ծախսեր՝ 20,000 եվրոյին համարժեք դրամ:

2. Միջոցառումները նախատեսվում են իրականացնել 2024 թվականի ապրիլի 15-ից մինչև 2025 թվականի մարտի 1–ը:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1. Աղբամանների ձեռքբերում կամ ներմուծում՝ 250,000 եվրոյին համարժեք դրամ:

2. Աղբատար մեքենայի ձեռքբերում կամ ներմուծում՝ 230,000 եվրոյին համարժեք դրամ:

3. Աղբամանների տեղադրման և աղբատար մեքենայի մեկնարկման աշխատանքներ, շահագործող անձնակազմի վերապատրաստում՝ 20,000 եվրոյին համարժեք դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ

կազմակերպությունների հետ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

1. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողություն է իրականացվելու Ծրագրի ղեկավար խորհրդի կողմից՝ հաշվետվությունների տեսքով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված «Բարեգործական ծրագրերի բարեգործական որակելու և գրանցելու կարգի» 25-րդ կետով սահմանված կարգով

տեղեկությունների ներկայացում լիազորված մարմին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

01.04.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ