ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 մարտի 2024 թվականի N 390-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՍԱՆ ՖՈՒԴ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ՍԱՆ ՖՈՒԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ՝
1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները․
2) «ՍԱՆ ՖՈՒԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2024 թվականի փետրվարի 14-ից մինչև 2027 թվականի փետրվարի 13-ը ներառյալ․
3) ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3 տարի։
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
Երևան |
21.03.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2024 թվականի մարտի 21-ի N 390-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ
NN ը/կ |
ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը |
Անվանումը |
Տեխնիկական բնութագիրը |
Չափի միավորը |
Քանակը |
Ծագման երկիրը |
Արտահանման երկիրը |
Արժեքը (դրամ) |
Այլ տեղե- կություններ |
ՀՈՒՄՔ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐ | |||||||||
1. |
1517909900 |
Կաթնային յուղի փոխարինիչ |
Կաթնային ճարպի փոխարինիչ՝ սննդամթերքի արտադրության համար, 99.9 % յուղայնությամբ |
կգ |
2 100 000 |
Մալայզիա, Ինդոնեզիա |
Մալայզիա, Ինդոնեզիա |
852 600 000 |
|
2. |
1517909900 |
Շորտենինգ |
Բուսաճարպային արտադրանք՝ շորտենինգ, սննդամթերքի արտադրության համար, 20 կգ-ոց փաթեթավորմամբ, 99.9 % յուղայնությամբ |
կգ |
1 800 000 |
Մալայզիա, Ինդոնեզիա |
Մալայզիա, Ինդոնեզիա |
720 000 000 |
|
3. |
3505105000 |
Եգիպտացորենի օսլա մոդիֆիկացված E1422 |
Եգիպտացորենի օսլա՝ մոդիֆիկացված |
կգ |
140 000 |
Մալայզիա, Ինդոնեզիա |
Մալայզիա, Ինդոնեզիա |
140 000 000 |
|
4. |
1108120000 |
Եգիպտացորենի օսլա |
Եգիպտացորենի օսլա |
կգ |
60 000 |
Մալայզիա, Ինդոնեզիա |
Մալայզիա, Ինդոնեզիա |
60 000 000 |
|
5. |
2007999701 |
Խնձորի խյուս առանց շաքարի |
Խնձորի խյուս՝ առանց շաքարի հավելման, 230 կգ տակառներով |
կգ |
80 000 |
Մալայզիա, Ինդոնեզիա |
Մալայզիա, Ինդոնեզիա |
19 200 000 |
|
6. |
7607209000 |
Ալյումինե փայլաթիթեղ |
Ալյումինե փայլաթիթեղ՝ ստվարաթղթից հիմքի վրա, 0,07 մմ հաստությամբ |
կգ |
50 000 |
Մալայզիա, Ինդոնեզիա |
Մալայզիա, Ինդոնեզիա |
120 000 000 |
|
7. |
0408118000 |
Չոր ձվի դեղնուց |
Ձվի դեղնուց՝ չոր, ֆերմենտացված, աղով կամ առանց աղի՝ սննդամթերքի արտադրության համար |
կգ |
40 000 |
Մալայզիա, Ինդոնեզիա |
Մալայզիա, Ինդոնեզիա |
192 000 000 |
|
8. |
3920629009 |
ՊԷՏ ժապավեն՝ ոչ ինքնասոսնձվող, չտպագրված, 0.5 մմ հաստությամբ, սննդամթերքի փաթեթավորման համար |
ՊԷՏ ժապավեն՝ ոչ ինքնասոսնձվող, չտպագրված, 0.5 մմ հաստությամբ, սննդամթերքի փաթեթավորման համար |
կգ |
100 000 |
Մալայզիա, Ինդոնեզիա |
Մալայզիա, Ինդոնեզիա |
80 000 000 |
|
9. |
7607209000 |
Փայլաթիթեղ ալյումինից 0․12 մմ հաստությամբ, ՊԵՏ հիմքով, լաքապատ, տպագրված, սննդամթերքի փաթեթավորման համար՝ գլանափաթեթով |
Փայլաթիթեղ ալյումինից 0․12 մմ հաստությամբ, ՊԵՏ հիմքով, լաքապատ, տպագրված, սննդամթերքի փաթեթավորման համար՝ գլանափաթեթով |
կգ |
30 000 |
Մալայզիա, Ինդոնեզիա |
Մալայզիա, Ինդոնեզիա |
189 000 000 |
|
Ընդամենը՝ |
2 372 800 000 |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
21.03.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|