ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 փետրվարի 2024 թվականի N 304-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 245-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 247-րդ հոդվածով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին` «ԹՈՎՄԱՍՅԱՆ» բարեգործական հիմնադրամի անունով ներմուծված, ապա «Հրաժարում` հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով 2023 թվականի օգոստոսի 15-ի թիվ 05100010/150823/0082112 ապրանքների հայտարարագրով ձևակերպված և պետական սեփականությանը փոխանցված ընդհանուր 920 տեղ, 6198 կգ քաշով, 1.046.753 դրամ մաքսային արժեքով գույքը (այսուհետ` գույք)` համաձայն հավելվածի, անհատույց փոխանցել և ամրացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` անհատույց բաշխման նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում դիմել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե՝ գույքի անհատույց փոխանցման նպատակով.
2) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի հետ համատեղ «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 247-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
3. Սահմանել, որ գույքի հանձնման-ընդունման ընթացքում առաջացած ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
01.03.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2024 թվականիփետրվարի 29-ի N 304-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑՎՈՂ ԵՎ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
Ապրանքի անվանումը |
Չափի միավորը |
Քանակը |
Ավտոմեքենայում երեխայի ֆիքսատոր/Carseat/ |
հատ |
9 |
Ամբու համակարգ /կարմիր պայուսակով/ |
հատ |
1 |
Ամբու ոտքի |
հատ |
2 |
Անձեռոցիկ թանզիֆե տարատեսակ/չափ |
տուփ |
10 |
Արտահագուստ |
հատ |
57 |
Բարձ |
հատ |
210 |
Բինտ էլաստիկ |
հատ |
65 |
Գազային ռեգուլյատոր |
հատ |
2 |
Գլխարկ պաշտպանիչ |
հատ |
20 |
Գործիքներ երկաթե /կացին, բահ, լոմ/ |
հվք |
72 |
Գուլպա |
զույգ |
122 |
Թիթեռնիկ 23G |
հատ |
49 |
Ժապավեն կպչուն տարատեսակ/չափ |
տուփ |
14 |
Ժգուտ |
հատ |
38 |
Լարինգոսկոպ |
հվք |
10 |
Ծածկոց պատգարակի |
հատ |
9 |
Կոշիկ |
զույգ |
539 |
Հենակ-քայլակ |
հատ |
2 |
Հիվանդի գիշերանոթ /судно/ |
հատ |
15 |
Հիվանդի մոնիթոր |
հատ |
4 |
Հիվանդի տեղափոխման հարմարանք / անիվներով/ |
հատ |
4 |
Հողաթափ |
զույգ |
9 |
Ձեռնափայտ |
հատ |
16 |
Մահճակալ էլեկտրական |
հատ |
2 |
Միզահավաք տարա |
հատ |
15 |
Ներարկիչ 10մլ |
հատ |
117 |
ՇԲՕ մեքենայի սայլակ |
հատ |
30 |
Շինա ոտքի |
հատ |
2 |
Պայուսակ մեծ |
հատ |
19 |
Պայուսակ մետաղական |
հատ |
2 |
Պայուսակ միջին |
հատ |
2 |
Պայուսակ փոքր |
հատ |
59 |
Պատգարակ |
հատ |
94 |
Պոմպ ձեռքի |
հատ |
2 |
Պուլսօքսիմետր |
հատ |
2 |
Սայլակ հաշմանդամի |
հատ |
24 |
Սարք արտածծող |
հատ |
23 |
Սարք արտածծող ձեռքի |
հատ |
8 |
Սարք ԷԿԳ Schiller |
հատ |
2 |
Սեղան փոքր երկաթյա |
հատ |
1 |
Ստետոսկոպ |
հատ |
6 |
Սրբիչ ծածկոց |
հատ |
10 |
Վերմակ/ծածկոց |
հատ |
12 |
Վզի ֆիքսատոր |
հատ |
223 |
Քնապարկ |
հատ |
16 |
Օտոսկոպ հվք |
հատ |
2 |
Ֆիքսատոր գլխի |
հատ |
3 |
Ֆիքսատոր մատի |
հատ |
24 |
Ֆիքսատոր մետաղական |
հատ |
32 |
Ֆիքսատոր վերջույթների |
հատ |
89 |
Ֆիքսատոր փչվող |
հատ |
6 |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
01.03.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |