Գլխավոր տեղեկություն
Համար
N 304-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.03.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.02.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.03.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 փետրվարի 2024 թվականի N 304-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 245-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 247-րդ հոդվածով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին` «ԹՈՎՄԱՍՅԱՆ» բարեգործական հիմնադրամի անունով ներմուծված, ապա «Հրաժարում` հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով 2023 թվականի օգոստոսի 15-ի թիվ 05100010/150823/0082112 ապրանքների հայտարարագրով ձևակերպված և պետական սեփականությանը փոխանցված ընդհանուր 920 տեղ, 6198 կգ քաշով, 1.046.753 դրամ մաքսային արժեքով գույքը (այսուհետ` գույք)` համաձայն հավելվածի, անհատույց փոխանցել և ամրացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` անհատույց բաշխման նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում դիմել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե՝ գույքի անհատույց փոխանցման նպատակով.

2) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի հետ համատեղ «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 247-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

3. Սահմանել, որ գույքի հանձնման-ընդունման ընթացքում առաջացած ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

01.03.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

փետրվարի 29-ի N 304-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑՎՈՂ ԵՎ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

Ապրանքի անվանումը

Չափի

միավորը

Քանակը

Ավտոմեքենայում երեխայի ֆիքսատոր/Carseat/

հատ

9

Ամբու համակարգ /կարմիր պայուսակով/

հատ

1

Ամբու ոտքի

հատ

2

Անձեռոցիկ թանզիֆե տարատեսակ/չափ

տուփ

10

Արտահագուստ

հատ

57

Բարձ

հատ

210

Բինտ էլաստիկ

հատ

65

Գազային ռեգուլյատոր

հատ

2

Գլխարկ պաշտպանիչ

հատ

20

Գործիքներ երկաթե /կացին, բահ, լոմ/

հվք

72

Գուլպա

զույգ

122

Թիթեռնիկ 23G

հատ

49

Ժապավեն կպչուն տարատեսակ/չափ

տուփ

14

Ժգուտ

հատ

38

Լարինգոսկոպ

հվք

10

Ծածկոց պատգարակի

հատ

9

Կոշիկ

զույգ

539

Հենակ-քայլակ

հատ

2

Հիվանդի գիշերանոթ /судно/

հատ

15

Հիվանդի մոնիթոր

հատ

4

Հիվանդի տեղափոխման հարմարանք / անիվներով/

հատ

4

Հողաթափ

զույգ

9

Ձեռնափայտ

հատ

16

Մահճակալ էլեկտրական

հատ

2

Միզահավաք տարա

հատ

15

Ներարկիչ 10մլ

հատ

117

ՇԲՕ մեքենայի սայլակ

հատ

30

Շինա ոտքի

հատ

2

Պայուսակ մեծ

հատ

19

Պայուսակ մետաղական

հատ

2

Պայուսակ միջին

հատ

2

Պայուսակ փոքր

հատ

59

Պատգարակ

հատ

94

Պոմպ ձեռքի

հատ

2

Պուլսօքսիմետր

հատ

2

Սայլակ հաշմանդամի

հատ

24

Սարք արտածծող

հատ

23

Սարք արտածծող ձեռքի

հատ

8

Սարք ԷԿԳ Schiller

հատ

2

Սեղան փոքր երկաթյա

հատ

1

Ստետոսկոպ

հատ

6

Սրբիչ ծածկոց

հատ

10

Վերմակ/ծածկոց

հատ

12

Վզի ֆիքսատոր

հատ

223

Քնապարկ

հատ

16

Օտոսկոպ հվք

հատ

2

Ֆիքսատոր գլխի

հատ

3

Ֆիքսատոր մատի

հատ

24

Ֆիքսատոր մետաղական

հատ

32

Ֆիքսատոր վերջույթների

հատ

89

Ֆիքսատոր փչվող

հատ

6

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

01.03.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ