Գլխավոր տեղեկություն
Համար
N 737-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.02.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 27.02.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
26.02.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
26.02.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.02.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 737-Ա

«26» փետրվարի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՍԻՍԱԿՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.3 ՔԱՆԴՎԱԾ ՇԵՆՔԻ ՆԱԽԿԻՆ ԲՆԱԿԻՉ ԶՎԱՐԴ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԲՆԱԿԱՐԱՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով թիվ ՎԴ/1191/05/16 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 24.02.2022թ. որոշումը և ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության 15.02.2024թ. «Պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու կամ որոշակի գործողությունների կատարումից ձեռնպահ մնալուն հարկադրելու մասին» որոշումը.

1. Աջափնյակ վարչական շրջանի, Սիսակյան փողոցի հ.3 շենքի, Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող՝ 38.13քմ և 1.81քմ՝ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող հ.2/1 մեկ սենյականոց բնակարանը հատկացնել Զվարդ Սարգսյանին:

2. Լիազորել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին՝ Զվարդ Սարգսյանի հետ կնքել անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում։

3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի և Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի վրա։

5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը։

 

 

Տ. Ավինյան