ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 52-Ա
«ՇԵՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԽՄԵԼՈՒ ԵՎ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող՝ 140,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Խմելու և ոռոգման ջրի համակարգերի բարելավում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
30.01.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 52-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ԽՄԵԼՈՒ ԵՎ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ»
1. |
Ծրագրի նպատակը |
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Վայոց ձորի, Կոտայքի մարզերի բնակավայրերում խմելու և ոռոգման ջրի համակարգերի վերանորոգում՝ բարելավելու շահառուների սոցիալ տնտեսական պայմանները: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
1) «Շէն-Ֆրանսիա» բարեգործական կազմակերպություն, հասցե` 24 րյու դը Մոբյուժ, 75009, Փարիզ, Ֆրանսիա 2) Հաց աշխարհին - Գերմանիայի Եկեղեցիների Ընկերակցություն, հասցե` Կարոլին Միշլեզ փողոց 1, 10115, Բեռլին, Գերմանիա 3) Շվեյցարիայի Միջեկեղեցական աջակցություն (ՀԷԿՍ-ԷՊԵՌ), հասցե՝ Սեմինարշտրասսե 28, 8042 Ցյուրիխ, Շվեյցարիա 4) «Յալկեզյան հիմնադրամ», հասցե՝ 1005 Էլջին ստթրիթ Ուեսթ, Սուիթ 200, Քոբուրգ, Օնտարիո, Կանադա |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Շեն» բարեգործական հասարակական կազմակերպություն, (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Նալբանդյան 110, ՀՎՀՀ` 01503283) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Վայոց Ձորի, Կոտայքի մարզերի բնակավայրեր, բնագավառը` ջրամատակարարում |
6. |
Ծրագրի բյուջեն |
140,000,000 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Ծրագրի շահառուներն են Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Վայոց ձորի, Կոտայքի մարզերի համայնքները: Բնակավայրերը, որտեղ կիրագործվեն խմելու և ոռոգման ջրի համակարգերի բարելավման ծրագրեր, կընտրվեն «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության ուսումնասիրությունների միջոցով՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 3-րդ բաժնի 3.3 գլուխը: |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2024 թվականի փետրվարի 1-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1) խմելու և ոռոգման ջրերի համակարգերի վերանորոգում՝ 32,000,000 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի փետրվարի 1-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում. 2) շինմոնտաժային տեխնիկայի, շինանյութերի, պոլիէթիլենային և մետաղական խողովակների, խողովակի միացման մասերի, բաժանարարների ու փականների ձեռքբերում կամ ներմուծում՝ 108,000,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի փետրվարի 1-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում: Ծրագրի շրջանակներում ձեռք բերված շինմոնտաժային տեխնիկան հետագայում կօգտագործվի նոր բարեգործական ծրագրեր իրականացնելու նպատակով: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայու- թյունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1) խմելու և ոռոգման ջրերի համակարգերի վերանորոգման աշխատանքների իրականացում՝ 32,000,000 դրամ արժողությամբ. 2) շինմոնտաժային տեխնիկայի, շինանյութերի, պոլիէթիլենային և մետաղական խողովակների, խողովակի միացման մասերի, բաժանարարների ու փականների ձեռքբերում կամ ներմուծում՝ 108,000,000 դրամ արժողությամբ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր նախատեսված չեն։ |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Համագործակցությունը նախատեսված է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ինչպես նաև նշված մարզերի տեղական ինքնակառավարման մարմինների հետ: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Համաձայն պայմանագրերում նշված ժամկետների՝ շնորհատու կազմակերպությունները կիրականացնեն ծրագրերի անկախ վերահսկում: Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով բարեգործության ոլորտը համակարգող լիազորված մարմնին կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
30.01.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|