ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՄԱՎԻՐ ՄԱՐԶԻ
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հունվարի 2024 թվականի N 017-Ն
2024 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿՆ ՈՒ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության 2024 թվականի հունվարի 12-ի N 01/27.1/1359 պետական փորձագիտական եզրակացությունը՝
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Սահմանել, որ
1) Արմավիր համայնքի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի և համայնքային ենթակայության արտադպրոցական ուսումնական հաստատությունների (երաժշտական, արվեստի, մարզական դպրոցներ և այլն) ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի՝ 2024 թվականի համար սահմանված դրույքաչափի նկատմամբ կիրառվում է զրոյական դրույքաչափի արտոնություն, եթե՝
ա. միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ երեխա է.
բ. երեխայի ծնողը հաշմանդամություն ունեցող անձ է.
գ. հաշմանդամություն ունեցող երեխա է.
դ. երկարօրյա խմբի երեխա է.
ե. ազգային պարի բաժին հաճախող արական սեռի երեխա է.
զ. Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված և Արմավիր համայնքում վերաբնակեցված երեխա է:
է. ընտանիքի երեք և ավելի անչափահաս երեխաներից միևնույն նախադպրոցական ուսումնական կամ միևնույն արտադպրոցական ուսումնական հաստատություններ հաճախող երեք և ավելի երեխաներից մեկն է:
2) Արմավիր համայնքի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների ծառայությունից օգտվողների համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի և համայնքային ենթակայության արտադպրոցական ուսումնական հաստատությունների (երաժշտական, արվեստի, մարզական դպրոցներ և այլն) ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի՝ 2024 թվականի համար սահմանված դրույքաչափի նկատմամբ կիրառվում է 50% նվազեցում արտոնությունը՝
ա. միայնակ մայրերի երեխաների համար.
բ. ընտանիքի երեք և ավելի անչափահաս երեխաներից միևնույն նախադպրոցական ուսումնական կամ միևնույն արտադպրոցական ուսումնական հաստատություններ հաճախող երկու երեխաներից մեկի համար:
2. Սույն որոշմամբ նախատեսված արտոնությունների կիրառման համար հիմք են հանդիսանում հետևյալ փաստաթղթերը.
1) Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունում նշված դեպքերում՝ երեխայի ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումը, որին կցվում են դիմումատուի անձնագրի պատճենը, երեխայի ծննդյան վկայականի պատճենը, երեխայի ծնողի (ծնողների) մահվան վկայականի պատճենը, տեղեկանք բնակչության ռեգիստրում հաշվառված լինելու մասին:
2) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «բ» և «գ» պարբերություններում նշված դեպքերում՝ երեխայի ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումը, որին կցվում են դիմումատուի անձնագրի պատճենը, երեխայի ծննդյան վկայականի պատճենը, բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի՝ հաշմանդամություն ունեցող անձի կարգավիճակը հավաստող որոշման պատճենը, տեղեկանք բնակչության ռեգիստրում հաշվառված լինելու մասին:
3) որոշման 1- կետի 1-ին ենթակետի «դ» պարբերությունում նշված դեպքերում՝ երեխայի ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումը՝ երեխային երկարօրյա խմբում ընդգրկելու հիմնավոր պատճառներով, որին կցվում են դիմումատուի անձնագրի պատճենը, սոցիալապես անապահովության մասին տեղեկանքը, երեխայի ծննդյան վկայականի պատճենը, տեղեկանք բնակչության ռեգիստրում հաշվառված լինելու մասին:
4) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «ե» պարբերությունում նշված դեպքերում՝ երեխայի ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումը, որին կցվում են դիմումատուի անձնագրի պատճենը, երեխայի ծննդյան վկայականի պատճենը, տեղեկանք բնակչության ռեգիստրում հաշվառված լինելու մասին:
5) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «զ» պարբերությունում նշված դեպքերում՝ երեխայի ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումը, որին կցվում են դիմումատուի անձնագրի պատճենը, երեխայի ծննդյան վկայականի պատճենը, տեղեկանք Արմավիր համայնքում փաստացի բնակության վերաբերյալ:
6) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «է» պարբերությունում նշված դեպքերում՝ երեխայի ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումը, որին կցվում են դիմումատուի անձնագրի պատճենը, երեխաների ծննդյան վկայականների պատճենները, տեղեկանք բնակչության ռեգիստրում հաշվառված լինելու մասին, տեղեկանք երեխաների` միևնույն նախադպրոցական ուսումնական կամ արտադպրոցական ուսումնական հաստատություն հաճախելու վերաբերյալ:
7) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությունում նշված դեպքերում՝ երեխայի ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումը, որին կցվում են դիմումատուի անձնագրի պատճենը, երեխայի ծննդյան վկայականի պատճենը, տեղեկանք բնակչության ռեգիստրում հաշվառված լինելու մասին, ՔԿԱԳ բաժնի տեղեկանքը` երեխայի ծննդյան վկայականում հոր մասին տեղեկություններ մտցնելու հիմքի վերաբերյալ:
8) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությունում նշված դեպքերում՝ երեխայի ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումը, որին կցվում են դիմումատուի անձնագրի պատճենը, երեխաների ծննդյան վկայականների պատճենները, տեղեկանք բնակչության ռեգիստրում հաշվառված լինելու մասին, տեղեկանք երեխաների` միևնույն նախադպրոցական ուսումնական կամ արտադպրոցական ուսումնական հաստատություն հաճախելու վերաբերյալ:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2024 թվականի հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա:
Կողմ-19
ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐՇԱՄ ԴՈԼԻՆՅԱՆ ՀԱՅԿ ԱՂԱԽԱՆՅԱՆ ԿԱՐԵՆ ԱՐՈՅԱՆ ԱՐՏԱԿ ԲԱՐՍԵՂՅԱՆ ՀԱՅԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԹԱՄԱՐԱ ԴՈԼԻՆՅԱՆ ՀԱՅԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՇԱԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԿԱՐԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԽԱՉԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ ԱՐՄԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՌՈՄԱՆ ՄԵԼԵՔՅԱՆ ՀԱՅԿ ՄԿՐՏՉՅԱՆ ՀԵՐԻՔՆԱԶ ՆԱԶԱՐՅԱՆ ՍՏԵՓԱՆ ՇԱՀԻՆՅԱՆ ՄԱՄԻԿՈՆ ՇԻՐՎԱՆՅԱՆ ԱՐՄԵՆ |
Դեմ-0 |
Ձեռնպահ-0 |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`
2024 թ. հունվարի 31 ք. Արմավիր |
Վ․ ՍԱՐԳՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 փետրվարի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|