Գլխավոր տեղեկություն
Համար
N 153-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.02.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
19.02.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.02.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 153-Ա

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՀՌՈՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 107-րդ, 108-րդ կետերը և «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասը՝

1. Հաստատել Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության կիրարկումն ապահովող միջոցառումների ծրագիրը և ժամանակացույցը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

19.02.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 153-Ա որոշման

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՀՌՈՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ

 

NN

ը/կ

Միջոցառման անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման

մարմինը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման

աղբյուրը

Իրավական հիմքը

1.

«Միջազգային քրեական դատարանի հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության մասին» օրենքի նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ

արդարադատության նախարարություն

2024 թ. ապրիլի երրորդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության 11-13-րդ հոդվածներ, 17-19-րդ հոդվածներ, 53-րդ հոդված, 56-58-րդ հոդվածներ, 59-61-րդ հոդվածներ, 68-րդ հոդված, 73-85-րդ հոդվածներ, 88-89-րդ հոդվածներ, 89-100-րդ հոդվածներ, 103-110-րդ

հոդվածներ

2.

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ

արդարադատության նախարարություն

2024 թ.

չորրորդ եռամսյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության 6-րդ հոդված, 7-րդ հոդված, 8-րդ հոդված, 76-77-րդ հոդվածներ, 109-րդ

հոդված

3.

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ

արդարադատության նախարարություն

2024 թ.

չորրորդ եռամսյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության 11-13-րդ հոդվածներ, 56-59-րդ հոդվածներ, 67-րդ հոդված, 89-րդ հոդված

4.

«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ

արդարադատության նախարարություն

2024 թ.

չորրորդ եռամսյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության 103-րդ հոդված, 105-107-րդ հոդվածներ, 109-110-րդ

հոդվածներ

5.

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագիծը

ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ

արդարադատության նախարարություն

2024 թ.

չորրորդ եռամսյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության 81-85-րդ հոդվածներ

6.

«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ

ներկայացնելը

ՀՀ

արդարադատության նախարարություն

2024 թ.

չորրորդ եռամսյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության 92-րդ հոդված

7.

«Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ՀՀ վարչապետի

աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ

արդարադատության նախարարություն

2024 թ.

չորրորդ եռամսյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության 86-րդ հոդված

8.

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ

ներկայացնելը

ՀՀ

արդարադատության նախարարություն

2024 թ.

չորրորդ եռամսյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության 77-րդ հոդված, 79-րդ հոդված,

109-րդ հոդված

9.

«Կառավարության կառուցվածքի և գործունեության

մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի

նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ

ներկայացնելը

ՀՀ

արդարադատության նախարարություն

2024 թ.

չորրորդ եռամսյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

Միջազգային քրեական դատարանի Հռոմի

կանոնադրության 86-88-րդ հոդվածներ

10.

«Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ՀՀ վարչապետի

աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ

արդարադատության նախարարություն

2024 թ.

չորրորդ եռամսյակ

Ֆինանսավորում չի պահանջվում

Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության 72-րդ հոդված

11.

«Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ՀՀ վարչապետի

աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ

արդարադատության նախարարություն

2024 թ.

չորրորդ եռամսյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության 55-րդ հոդված

12.

«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 704-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ

ներկայացնելը

ՀՀ

արդարադատության նախարարություն

2024 թ.

չորրորդ եռամսյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության

86-88-րդ հոդվածներ

13.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 30-ի N 452-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը

ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ

արդարադատության նախարարություն

2024 թ.

չորրորդ եռամսյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության

103-110-րդ հոդվածներ

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

20.02.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ