Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 99
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.08.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.01.08-2024.01.21 Պաշտոնական հրապարակման օրը 10.01.2024
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
18.07.2023
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.07.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.08.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հուլիսի 2023 թվականի

թիվ 99

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 177 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 4-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի դեկտեմբերի 22-ի «Միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկի մասին, որոնց կամավոր հիմունքով կիրառման արդյունքում ապահովվում է «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 009/2011) պահանջների պահպանումը և «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 009/2011) պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկի մասին» թիվ 177 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի 2023 թվականի հուլիսի 18-ի

թիվ 99 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 177 որոշման մեջ կատարվող

 

1. Նշված որոշմամբ հաստատված՝ Միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկում, որոնց կամավոր հիմունքով կիրառման արդյունքում ապահովվում է «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 009/2011) պահանջների պահպանումը.

ա) 2-րդ դիրքը 4-րդ սյունակում լրացնել «կիրառվում է մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը» բառերով.

բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 21 դիրքով՝

 

«21

ԳՕՍՏ ISO 3044-2022 «Կիտրոնի էվկալիպտի (Eucalyptus citriodora Hook.) եթերայուղ»

կիրառվում է 2024 թվականի հուլիսի 1-ից»

 

գ) լրացնել հետևյալ բովանդակությամբ З1 դիրքով՝

 

«З1

ԳՕՍՏ ISO 3140-2021 «Քաղցր նարնջի [Citrus sinensis (L.)] եթերայուղ Տեխնիկական պայմաններ»

կիրառվում է 2024 թվականի հուլիսի 1-ից»

 

դ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 961-9615 դիրքերով՝

 

«

961

5-րդ հոդվածի

6 րդ և 7.2 կետեր

ԳՕՍՏ 32634-2020 «Մարդու օրգանիզմի վրա քիմիական արտադրանքի ազդեցության մասով փորձարկումների մեթոդներ։ Մաշկի in vitro քայքայում։ Մեթոդներ՝ մարդու վերականգնված էպիդերմիսի օգտագործմամբ»

կիրառվում է 2024 թվականի հուլիսի 1-ից

962

 

ԳՕՍՏ 34637-2020 «Մարդու օրգանիզմի վրա քիմիական արտադրանքի ազդեցության մասով փորձարկումների մեթոդներ։ Մաշկի in vitro քայքայում։ Մաշկային էլեկտրական դիմադրության հսկողության մեթոդ»

կիրառվում է 2024 թվականի հուլիսի 1-ից

963

ԳՕՍՏ 34638-2020 «Մարդու օրգանիզմի վրա քիմիական արտադրանքի ազդեցության մասով փորձարկումների մեթոդներ։ Մաշկի in vitro քայքայում։ Մեմբրանային արգելքի մեթոդ»

կիրառվում է 2024 թվականի հուլիսի 1-ից

964

ԳՕՍՏ 34639-2020 «Մարդու օրգանիզմի վրա քիմիական արտադրանքի ազդեցության մասով փորձարկումների մեթոդներ։ Մաշկի in vitro գրգռվածություն։ Մեթոդներ՝ մարդու վերականգնված էպիդերմիսի օգտագործմամբ»

կիրառվում է 2024 թվականի հուլիսի 1-ից

965

ԳՕՍՏ 34722-2021 «Մարդու օրգանիզմի վրա քիմիական արտադրանքի ազդեցության մասով փորձարկումների մեթոդներ։ Խոշոր եղջերավոր անասունների եղջերաթաղանթի պղտորության և թափանցելիության հետազոտությունների մեթոդ՝ աչքերի լուրջ վնասվածք առաջացնող քիմիական արտադրանքի և որպես աչքերի գրգռվածություն կամ լուրջ վնասվածք առաջացնող, վտանգավորության դասակարգում չպահանջող քիմիական արտադրանքի որոշման համար»

կիրառվում է 2024 թվականի հուլիսի 1-ից

966

ԳՕՍՏ 34726-2021 «Մարդու օրգանիզմի վրա քիմիական արտադրանքի ազդեցության մասով փորձարկումների մեթոդներ։ Կարճաժամկետ էքսպոզիցիայի կիրառմամբ in vitro փորձարկման մեթոդ՝ աչքերի լուրջ վնասվածք առաջացնող քիմիական արտադրանքի և որպես աչքերի գրգռվածություն կամ լուրջ վնասվածք առաջացնող, վտանգավորության դասակարգում չպահանջող քիմիական արտադրանքի որոշման համար»

կիրառվում է 2024 թվականի հուլիսի 1-ից

967

ԳՕՍՏ 34735-2021 «Մարդու օրգանիզմի վրա քիմիական արտադրանքի ազդեցության մասով փորձարկումների մեթոդներ։ Մարդու եղջերաթաղանթի վերականգնված էպիթելի (RhCE) կիրառմամբ մեթոդ՝ որպես աչքերի գրգռվածություն կամ լուրջ վնասվածք առաջացնող, վտանգավորության դասակարգում չպահանջող քիմիական արտադրանքի որոշման համար»

կիրառվում է 2024 թվականի հուլիսի 1-ից

968

 

ԳՕՍՏ 34736-2021 «Մարդու օրգանիզմի վրա քիմիական արտադրանքի ազդեցության մասով հետազոտությունների մեթոդներ։ Հավի հանած աչքի կիրառմամբ փորձարկումների մեթոդ՝ աչքերի լուրջ վնասվածք առաջացնող քիմիական արտադրանքի և որպես աչքերի գրգռվածություն կամ լուրջ վնասվածք առաջացնող, վտանգավորության դասակարգում չպահանջող քիմիական արտադրանքի որոշման համար»

կիրառվում է 2024 թվականի հուլիսի 1-ից

969

ԳՕՍՏ 34852-2022 «Ցիտոտոքսիկության մասով փորձարկումների մեթոդներ: Սուր պերօրալ համակարգային թունավորության մասով փորձարկումների համար սկզբնական դեղաչափերի գնահատում: Փորձարկումների և գնահատման թիվ 129 սերիա»

կիրառվում է 2024 թվականի հուլիսի 1-ից

9610

ԳՕՍՏ 34853-2022 «Մարդու օրգանիզմի վրա քիմիական արտադրանքի ազդեցության մասով փորձարկումների մեթոդներ։ Ֆլուորեսցեինի թափանցելիության որոշման մեթոդ՝ աչքերի քայքայում ու լուրջ գրգռվածություն առաջացնող նյութերի նույնականացման համար»

կիրառվում է 2024 թվականի հուլիսի 1-ից

9611

ԳՕՍՏ 34876-2022 «Աչքի հյուսվածքների նմուշառման մեթոդ՝ հյուսվածքաբանական հետազոտությունների անցկացման և տվյալների ստացման համար: Փորձարկումների և գնահատման թիվ 160 սերիա»

կիրառվում է 2024 թվականի հուլիսի 1-ից

9612

ԳՕՍՏ 34877.1-2022 «Սպիտակուցների հետ կովալենտ կապման միջոցով առաջացած՝ մաշկի զգայունության անբարենպաստ ելքի ուղին։ Մաս 1. Գիտական ապացույցներ: Փորձարկումների և գնահատման թիվ 168 սերիա»

կիրառվում է 2024 թվականի հուլիսի 1-ից

9613

ԳՕՍՏ 34877.2-2022 «Սպիտակուցների հետ կովալենտ կապման միջոցով առաջացած՝ մաշկի զգայունության անբարենպաստ ելքի ուղին։ Մաս 2. Համալիր գնահատման և փորձարկումներին ինտեգրված մոտեցումների դասակարգման և մշակման ժամանակ քիմիական արտադրանքի կիրառում: Փորձարկումների և գնահատման թիվ 168 սերիա»

կիրառվում է 2024 թվականի հուլիսի 1-ից

9614

ԳՕՍՏ 34896-2022 «Մարդու օրգանիզմի վրա քիմիական արտադրանքի ազդեցության մասով փորձարկումների մեթոդներ։ Մաշկի in vitro զգայունացում։ ARE-Nrf2 լյուցիֆերազայի փորձարկման մեթոդ»

կիրառվում է 2024 թվականի հուլիսի 1-ից

9615

ԳՕՍՏ 34899-2022 «Մարդու օրգանիզմի վրա քիմիական արտադրանքի ազդեցության մասով փորձարկումների մեթոդներ։ Մաշկի in chemico զգայունացում։ Սպիտակուցների հետ կովալենտ կապման ժամանակ անբարենպաստ ելքի ուղու առանցքային իրադարձությունների վրա հիմնված մեթոդներ»

կիրառվում է 2024 թվականի հուլիսի 1-ից

 

ե) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1301 դիրքով՝

 

1301

5-րդ հոդվածի 7-րդ կետը, 6-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետեր

ԳՕՍՏ ISO 16128- 1-2022 «Բնական և օրգանական օծանելիքակոսմետիկական արտադրանք: Նույնականացման ձեռնարկ և չափորոշիչներ: Մաս 1. Բաղադրամասերի սահմանումներ»

կիրառվում է 2024 թվականի հուլիսի 1-ից

»:

 

2. Նշված որոշմամբ հաստատված՝ «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 009/2011) պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկում՝

ա) 26-րդ դիրքը 4-րդ սյունակում լրացնել «կիրառվում է մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը» բառերով.

բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 261 դիրքով՝

 

«261

ԳՕՍՏ ISO 29621-2023 «Օծանելիքակոսմետիկական արտադրանք: Մանրէաբանություն: Միկրոկենսաբանական ցածր ռիսկայնությամբ արտադրանքի ռիսկի գնահատման և նույնականացման ղեկավար ցուցումներ»

կիրառվում է 2024 թվականի հուլիսի 1-ից».

 

գ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 521 դիրքով՝

 

«521

ԳՕՍՏ EN 17156-2022* «Օծանելիքակոսմետիկական արտադրանք: Վերլուծական մեթոդներ: LC/UV մեթոդ՝ 22 օրգանական ՈՒՄ ֆիլտրների նույնականացման և քանակական որոշման համար»

կիրառվում է 2024 թվականի հունվարի 1-ից»:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան