Գլխավոր տեղեկություն
Համար
N 21-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.01.2024-21.06.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ВС РА 1994/14
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
15.01.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.01.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 21-Ա

 

«ՎԱՉԷ ԵՎ ԹԱՄԱՐ ՄԱՆՈՒԿԵԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՎԱՉԷ ԵՎ ԹԱՄԱՐ ՄԱՆՈՒԿԵԱՆ» ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՀՐԴԵՀԱՇԻՋՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Վաչէ և Թամար Մանուկեան բարեգործական միություն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող՝ 45,561,250 դրամ ընդհանուր արժողությամբ «Վաչէ և Թամար Մանուկեան» մատենադարանում հրդեհաշիջման համակարգի ներդրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Վաչէ և Թամար Մանուկեան բարեգործական միություն» հասարակական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 00046807) «Գրիման» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02230486) 2023 թվականի դեկտեմբերի 20-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է հրդեհաշիջման համակարգի նախագծման, մատակարարման, տեղակայման և կարգաբերման աշխատանքների իրականացում՝ 26,919,250 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Վաչէ և Թամար Մանուկեան բարեգործական միություն» հասարակական կազմակերպությանը՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

15.01.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 21-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ՎԱՉԷ ԵՎ ԹԱՄԱՐ ՄԱՆՈՒԿԵԱՆ» ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՀՐԴԵՀԱՇԻՋՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՈՒՄ

 

1․

Ծրագրի նպատակը

Մայր Աթոռ Սբ․ Էջմիածնի «Վաչէ և Թամար Մանուկեան» մատենադարանի գրապահոցներում և էլեկտրասնուցման սենյակում ժամանակակից գազային հրդեհաշիջման համակարգերի նախագծում, մատակարարում, տեղակայում և կարգաբերում։

2․

Ծրագրի բարեգործական

որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից։

3․

Բարեգործը

Տեր եւ Տիկին Վաչէ և Թամար Մանուկեաններ

4․

Ծրագիրը կատարողը

«Վաչէ և Թամար Մանուկեան» բարեգործական միությունը (ՀՎՀՀ՝ 00046807, հասցեն՝ քաղ․Երևան, Բաղրամյան պող․ 9,

բն 2 )

5․

Ծրագրի իրականացման վայրը և

բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, քաղ. Էջմիածին, մշակութային

6․

Ծրագրի բյուջեն

45,561,250 դրամ

7․

Բարեգործություն ստացողը

Մայր Աթոռ Սբ․ Էջմիածնի «Վաչէ և Թամար Մանուկեան» մատենադարանը, դրա բաժանորդները և գրադարանային ֆոնդի արժեքներից օգտվողները։

8․

Ծրագրի իրականացման

տևողությունը

2024 թվականի հունվարի 31-ից մինչեւ 2024 թվականի հունիսի 30-ը

9․

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչէ և Թամար Մանուկեան» մատենադարանի նկուղային հարկի գրապահոցներում նախագծել, մատակարարել, տեղակայել և կարգաբերել գազային հրդեհաշիջման ժամանակակից համակարգ։

Նախատեսված է իրականացնել 2024 թվականի հունվարի 31-ից մինչև 2024 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ 45,561,250 դրամի չափով։

10․

Ձեռք բերվող (ներմուծվող)

ապրանքների ու

ծառայությունների համառոտ

նկարագիրը, ծավալները և

նախատեսվող գինը

1. Հրդեհաշիջման համակարգի սարքավորումների և նյութերի ձեռքբերում ու ներմուծում՝ 18,642,000 դրամ,

2. Հայաստանյան շուկայից հրդեհաշիջման համակարգի սարքավորումների ու նյութերի ձեռքբերում, համակարգերի նախագծում, տեղակայում և կարգաբերում՝ 26,919,250 դրամ։

11․

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական

ծախսերը

Ծրագրի իրականացման համար կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:

12․

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների

և այլ մարմինների հետ

Էջմիածնի համայնքապետարան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

13․

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Ֆինանսական և նկարագրային հաշվետվությունները ներկայացնում է «Վաչէ և Թամար Մանուկեան» բարեգործական միությունը:

Համակարգի համապատասխանությունը ՀՀ գործող շինարարական նորմերին՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչության եզրակացությամբ:

ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Տ. Խաչատրյան

 

15.01.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ