ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ
ՇԵՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«25» սեպտեմբերի 2021 թվականի N 33-Ն
ՇԵՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝
Շենավան համայնքի ավագանին որոշում է.
1. Շենավան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 21-ի «Շենավան համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 53-Ն որոշման մեջ կատարել փոփոխություն և շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն թիվ 1-ից թիվ 6 հատվածների։
2. Սույն որոշումը օրենքով սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն պետական իրավական փորձաքննություն անցկացնելու համար։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող տասներորդ օրը։
Համայնքի ավագանու անդամներ |
Կողմ |
Դեմ |
Ձեռնպահ |
Մովսիսյան Գագիկ | |||
Կարապետյան Ստյոպա |
|||
Միրզոյան Հրայր |
|||
Կարապետյան Պարույր |
Շենավան համայնքի ղեկավար` |
Մ. Մխիթարյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 սեպտեմբերի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|