ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ
ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«09» սեպտեմբերի 2020 թ. N 93-Ն
ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ, 8-րդ կետերի`
որոշում եմ.
1. Լոռի Բերդ համայնքի 2020թ. բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունը՝
1) Լոռի Բերդ համայնքի 2020թ. բյուջե 06-03-01 դասակարգմամբ ջրամատակարարում նախահաշվի 4264 հոդվածում 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը չորրորդ Եռամսյակից տեղափոխել երրորդ եռամսյակ։
2) Լոռի Բերդ համայնքի 2020թ. բյուջեի 10-03-01 դասակարգմամբ հարազատին կորցրած անձինք նախահաշվի 4729 հոդվածում 120.000 (մեկ հարյուր քսան հազար) ՀՀ դրամը երրորդ եռամսյակից տեղափոխել երրորդ եռամսյակ։
3) Լոռի Բերդ համայնքի 2020թ. բյուջեի եկամտային մասում օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված՝ համայնքի բյուջե մուտքագրման ենթակա այլ եկամուտներից 620.000 (վեց հարյուր քսան հազար) ՀՀ դրամը չորրորդ եռամսյակից տեղափոխել երրորդ եռամսյակ։
2.) Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից։
ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝
2020 թ. սեպտեմբերի 09 գ. Լոռի Բերդ |
Ա. ՆԵՐՍԻՍՅԱՆ
|
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հուլիսի 2021 թվական: