Գլխավոր տեղեկություն
Համար
N 22-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.06.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.05.17-2021.05.30 Պաշտոնական հրապարակման օրը 27.05.2021
Ընդունող մարմին
Սարապատ համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
28.04.2021
Ստորագրող մարմին
Սարապատ համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
28.04.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ

 

ՍԱՐԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«28» ապրիլի 2021 թվականի N 22-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՍԱՐԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ 47-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին մասի և 3-րդ մասի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Սարապատ համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Սարապատ համայնքի ավագանին

 

ՈՐՈՇՈՒՄ Է՝

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Սարապատ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Սարապատ համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 47-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1. Եկամտային մաս (Հատված 1)

Հոդված 7131-ի «Գույքային հարկեր անշարժ գույքից»՝

1) 1111 տողի «Գույքահարկ համայնքների վարչական տարածքներում գտնվող շենքերի և շինությունների համար» «275,7» թիվը փոխարինել «15,4» թվով:

2) 1112 տողի «Հոդի հարկ համայնքների վարչական տարածքներում գտնվող հողի համար» «16956,3» թիվը փոխարինել «1872,0» թվով:

3) 1113 տողի «Համայնքի բյուջե մուտքագրվող անշարժ գույքի հարկ» «0» թիվը փոխարինել «15344,6» թվով:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ

ՍԱՐԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐ՝

 

 

Կողմ՝ (8)

Դեմ՝ (0)

Ձեռնպահ՝ (0)

 

Վ. ԱՂԱԲԱԲՅԱՆ՝

Հ. ԶԱՔԱՐՅԱՆ՝

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ՝

Վ. ՄՈՎՍԻՍՅԱՆ՝

Մ. ՆԵՐՍԻՍՅԱՆ՝

Գ. ՇԱԲՈՅԱՆ՝

Ա. ՍԻՄՈՆՅԱՆ՝

Հ. ՍԱՀԱԿՅԱՆ՝

     

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՍԱՐԱՊԱՏ

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝

Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

«28» ապրիլ 2021 թվական

գյուղ Թորոսգյուղ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մայիսի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան