Գլխավոր տեղեկություն
Համար
N 36-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.01.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.01.11-2021.01.24 Պաշտոնական հրապարակման օրը 13.01.2021
Ընդունող մարմին
Մրգավան համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
14.12.2020
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
14.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.01.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ

 

ՄրգաՎԱՆ համայնքի ավագանի

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2020 թվականի N 36-Ն

 

ՄՐԳԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ի 18-րդ կետով՝ Մրգավան համայնքի ավագանին

 

ՈՐՈՇՈՒՄ է

 

Մրգավան համայնքի տարածքում սահմանել 2021 թվականի տեղական տուրքերի և վճարների հետևյալ դրույքաչափերը՝

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան՝ համայնքի վարչական տարածքում նոր շենքերի, շինությունների և ոչ հիմնական շինությունների շինարարության /տեղադրման/ /բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի/ թույլտվության համար.

Հիմնական շենքերի և շինությունների համար՝

1) մինչև 300 քմ ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում՝ այգեգործական /ամառանոցային/ տների, ինչպես նաև՝ մինչև 200 քմ ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար՝ 15.000 դրամ։

2) Սույն կետի «1» ենթակետով չնախատեսված շենքերի և շինությունների համար՝

ա. 201-ից մինչև 500 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝ 30.000 դրամ

բ. 501-ից մինչև 1000 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝ 50.000 դրամ

զ.1001-ից մինչև 3000 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝ 50.000 դրամ

դ. 3001 և ավելի քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝ 100.000 դրամ.

Ոչ հիմնական շենքերի և շինությունների տեղադրման համար՝

3) Մինչև 20 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝ 3000 դրամ

4) 20 քմ և ավելի ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝ 5000 դրամ

2. Համայնքի վարչական տարածքում գոյություն ունեցող շենքերի և շինությունների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, արդիականացման և բարեկարգման աշխատանքների /բացառությամբ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի/ թույլտվության համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով

1) չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքերի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների /այդ թվում՝ ստորգետնյա/ հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն՝ 3000 դրամ.

2) բացի շենքերի և շինությունների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման կամ արդիականացման աշխատանքներից, նախատեսվում է նաև կցակառույցների, վերնակառույցների, շենքի տրամաչափային չափերն ընդլայնող այլ կառույցների /այդ թվում ստորգետնյա/ հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, և բացի սույն կետի «1» ենթակետով սահմանված դրույքաչափի, կիրառվում են նաև նոր շինարարության համար սույն հոդվածի 1-ին կետով սահմանված նորմեր և դրույքաչափերը՝ շենքերի և շինությունների ընդհանուր մակերեսի ավելացման կամ շենքերի գործառական նշանակության փոփոխության մասով,

3) նախատեսվում է միայն կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների /այդ թվում՝ ստորգետնյա/ շինարարության կամ շենքերի գործառակա նշանակության փոփոխություն, ապա, սույն օրենքի իմաստով, այն համարվում է նոր շինարարություն, որի նկատմամբ կիրառվում են նոր շինարարության համար սույն հոդվածի 1-ին կետով սահմանված նորմերը և դրույքաչափերը։

3. Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման /բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ քանդման թույլտվություն չպահանջող դեպքերի/ թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է՝ 5000 դրամ։

4. Համայնքի վարչական տարածքում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար, օրացուցային տարվա համար՝ 200.000 դրամ։

5. Համայնքի վարչական տարածքում գտնվող խանութներում, կրպակներում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում կամ ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար, օրացուցային տարվա համար՝ 60.000 դրամ։

6. Համայնքի վարչական տարածքում ոգելից և ալկոհոլային խմիչքների և /կամ/ ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար

1) Ոգելից և ալկոհոլային խմիչքի վաճառքի թույլտվության համար՝ յուրաքանչյուր եռամսյակի համար՝

ա. մինչև 26 քմ ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 6000 դրամ,

բ. 26-ից մինչև 50 քմ ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 10.100 դրամ,

գ. 51-ից մինչև 100 քմ ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում ՝ 13.100 դրամ,

դ.101-ից մինչև 200 քմ ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 20.100 դրամ,

ե. 201-ից մինչև 500 քմ ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 25,100 դրամ,

զ. 501 և ավելի քմ ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 45.100 դրամ.

2) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար՝ յուրաքանչյուր եռամսյակի համար՝

ա. մինչև 26 քմ ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 6000 դրամ

բ. 26-ից մինչև 50 քմ ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 10.100 դրամ,

գ. 51-ից մինչև 100 քմ ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 13.100 դրամ,

դ. 101-ից մինչև 200 քմ ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 20.100 դրամ,

ե. 201-ից մինչև 500 քմ ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 25.100 դրամ,

զ. 501 և ավելի քմ ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 45.100 դրամ,

7. Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին համայնքի վարչական տարածքում «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բացօթյա առևտրի կազմակերպման թույլտվության համար, յուրաքանչյուր օրվա համար 1քմ-ի համար 150 դրամ։

8. Համայնքի վարչական տարածքում առևտրի հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, խաղատներին և բաղնիքներին /սաունաներին/ ժամը 24:00-ից հետո աշխատելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար.

1) առևտրի օբյեկտների համար՝ 50.000 դրամ

2) հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար՝ 100.000 դրամ

3) բաղնիքների /սաունաների/ համար՝ 400.000 դրամ

4) խաղատների համար՝ 1.000.000 դրամ

5) շահումով խաղերի համար՝ 500,000 դրամ

6) վիճակախաղերի համար՝ 100.000 դրամ

9. Համայնքի վարչական տարածքում՝ համայնքային կանոններին համապատասխան, հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության համար տեղական տուրքը յուրաքանչյուր եռամսյակի համար սահմանվում է՝

հիմնական շինությունների ներսում՝

ա. մինչև 26 քմ ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար ՝ 5000 դրամ

բ. 26-ից մինչև 50 քմ ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ 6000 դրամ

գ. 51-ից մինչև 100 քմ ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ 10,100 դրամ

դ. 101-ից մինչև 200 քմ ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ 15.100 դրամ

ե. 201-ից մինչև 500 քմ ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ 20,100 դրամ

զ. 501 և ավելի քմ ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ 50.000 դրամ

ոչ հիմնական շինությունների ներսում՝

ա. մինչև 26 քմ ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ 1000 դրամ

բ. 26-ից մինչև 50 քմ ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ 2000 դրամ

գ. 51-ից մինչև 100 քմ ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ 3000 դրամ

դ. 101-ից մինչև 200 քմ ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ 5000 դրամ

ե. 201-ից մինչև 500 քմ ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ 9000 դրամ

զ. 501 և ավելի քմ ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ 16.000 դրամ։

10. Համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար յուրաքանչյուր ամիս 1քմ-ի համար տեղական տուրքը սահմանվում է՝

1) Ալկոհոլային սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար՝ 2000 դրամ։

2) Թունդ ալկոհոլային /սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս/ արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար՝ 3500 դրամ։

3) Սոցիալական գովազդի համար՝ 0 դրամ։

4) Այլ արտաքին գովազդի համար՝ 1500 դրամ։

5) Դատարկ գովազդային վահանակների համար՝ համայնքի վարչական տարածքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար սահմանված տուրքի 25%-ի չափով։

6) Եթե արտաքին գովազդ տարածող գովազդակիրը տեղաբաշխել և տարածել է իր կազմակերպության գովազդը, ապա համապատասխան բյուջե պետք է վճարի յուրաքանչյուր քմ-ի համար օրենքով նախատեսված կարգով տվյալ համայնքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար սահմանված տուրքի 10%-ը՝ այդ գովազդի մակերեսին համապատասխան։

11. Հայաստանի Հանրապետության համայնքների խորհրդանիշերը /զինանշան, անվանում և այլն/ որպես օրենքով գրանցված ապրանքային նշան՝ ապրանքների արտադրության, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման գործընթացներում օգտագործելու թույլտվության համար, օրացուցային տարվա համար՝ 100.000 դրամ։

12. Համայնքի վարչական տարածքում մարդատար տաքսու /բացառությամբ՝ երթուղային տաքսիների՝ միկրոավտոբուսների/ ծառայություն իրականացնելու թույլտվության համար, օրացուցային տարում յուրաքանչյուր մեքենայի համար՝ 10.000 դրամ։

13. Համայնքի վարչական տարածքում քաղաքացիական հոգեհանգստի /հրաժեշտի/ ծիսակատարության ծառայությունների իրականացման և /կամ/ մատուցման թույլտվության համար, օրացուցային տարվա համար՝ 500.000 դրամ։

14. Մրգավան համայնքի վարչական տարածքում Խ.Աբովյան 29 հասցեից մինչև Խ.Աբովյան 31 հասցեն ներառյալ, Երևան– Արտաշատ մայրուղի 1 հասցեից մինչև Երևան-Արտաշատ մայրուղի 11 հասցեն ներառյալ և Արտաշատյան փողոց 1-ից մինչև Արտաշատյան փողոց 1/1 հասցեն ներառյալ համարել 1-ին գոտի և այդ գոտում գտնվող հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար կիրառել 0.75 գործակիցը։

15. Որոշման բոլոր կետերի դրույքաչափերը հաշվարկել 0.5 գործակցի կիրառմամբ, բացառությամբ 4-րդ կետի։

Տեղական վճարների դրույքաչափերը.

1. Համայնքի տարածքում շենքի կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 5000 դրամ։

2. Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված շինարարության թույլտվություն պահանջող, բոլոր շինարարական աշխատանքները իրականացնելուց հետո` շենքերի և շինությունների /այդ թվում դրանց վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, ընդլայնումն ու բարեկարգումը/ կառուցման ավարտը ավարտական ակտով փաստագրման ձևակերպման համար համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 5000 դրամ։

3. Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 5000 դրամ։

4. Համայնքի տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում փաստաթղթերի /փաթեթի/ նախապատրաստման համար ՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 2000 դրամ։

5. Համայնքի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 2000 դրամ։

6. Աղբահանության համար

1) Համայնքում անձնագրային հաշվառման կանոններով ըստ հասցեի հաշվառում ունեցող և /կամ/ բնակվող յուրաքանչյուր բնակչի համար ամսական՝ 200 դրամ։

2) Ոչ կենցաղային և խոշոր եզրաչափի աղբի համար

ա. ըստ ծավալի՝ 1 խմ աղբի համար-3000 դրամ

բ. ըստ զանգվածի՝ 1 տոննա աղբի համար՝ 10000 դրամ։

3. Համայնքներում առկա ոչ բնակելի նպատակային նշանակության շենքերում և /կամ/ շինություններում, այդ թվում՝ հասարակական, հանրային ծառայությունների մատուցման, արտադրական, արդյունաբերական շենքերում և /կամ/ շինություններում աղբահանության վճարը սահմանվում է ըստ շինության ընդհանուր մակերեսի հետևյալ դրույքաչափերով.

ա. առևտրի /այդ թվում շուկաների/, հանրային սննդի և բնակչության սպասարկման այլ ծառայություններ իրականացնող շինությունների մասով 1քմ մակերեսի համար ` 30 դրամ։

բ. Հյուրանոցների և հյուրանոցային տնտեսության ծառայությունների ինչպես նաև այլ գործունեություն իրականացնող հասարակական շինությունների մասով 1քմ մակերեսի համար` 20 դրամ։

գ. Արտադրական, արդյունաբերական և գրասենյակային նշանակության շինությունների մասով՝ 1քմ մակերեսի համար՝ 5 դրամ

դ. Կրթական, մշակութային, առողջապահական, սպորտային, գիտահետազոտական և այլ նմանատիպ հասարակական շինությունների մասով 1քմ մակերեսի համար՝ 3 դրամ։

ե. Շինություններում որտեղ իրականացվում է մեկից ավելի առանձնացված տնտեսական գործունեություն աղբահանության վճարը ամբողջությամբ հաշվարկել առավել բարձր դրույքաչափով։

7. Համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ տրամադրելու համար մեկ փաստաթղթի համար՝ 500 դրամ։

8. Մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողական վարձավճարի չափը սահմանել ամսական 6000 դրամ, իսկ այլ համայնքներից համայնքի մանկապարտեզ հաճախող երեխաների ամսական ծնողական վարձավճարը 12.000 դրամ։

9. Տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն իրականացնելու թույլտվության համար տեղական վճարի չափը սահմանել 100.000 դրամ։

 

Կողմ-5

 

Դեմ-0

Ձեռնպահ-0

ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ԱՐՄԵՆ
 

   

ԳԱԼՍՏՅԱՆ ԱՐԱՅԻԿ
 

   

ԹԵՎՈՍՅԱՆ ՄԱՐՏԻՆ
 

   

ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ԿԱՐԵՆ
 

   

ՆԱՀԱՊԵՏՅԱՆ ԳԱԳԻԿ

   

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝

ՍԱՄՎԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հունվարի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան