Գլխավոր տեղեկություն
Համար
N 42-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.12.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.12.14-2020.12.27 Պաշտոնական հրապարակման օրը 24.12.2020
Ընդունող մարմին
Այգեկ համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
01.12.2020
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
01.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.12.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ

 

ԱՅԳԵԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

01 դեկտեմբերի 2020 թվականի N 42-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՅԳԵԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 41-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պետական փորձագիտական եզրակացությունը՝ համայնքի ավագանին որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Այգեկ համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Այգեկ համայնքի 2020 թվականի բյուջեի հաստատման մասին» N 41-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Կողմ-5

Դեմ-0

Ձեռնպահ-0

 

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՆՈՐԻԿ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՆԵՐՍԵՍ

ՄԽԻԹԱՐՅԱՆ ԳԵՐԱՍԻՄ

ՄՈՎՍԵՍՅԱՆ ԶԱՐԶԱՆԴ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ԱՐԱՄ

   

 

Այգեկ համայնքի ղեկավար

ՎԱՐՈՒԺԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

Արմավիրի մարզի Այգեկ համայնքի ավագանու

2020 թվականի դեկտեմբերի 1-ի N 42-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՅԳԵԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 41-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Բյուջեի եկամուտների մասով՝

1) Ծնողական վճար՝ տեղական վճարներ եկամտատեսակից պակասեցնել 5200,0 հազար դրամ գումար։

2. Բյուջեի ծախսերի մասով՝

1) Բյուջեի եկամուտներից պակասեցված 5200,0 հազար դրամ գումարը պակասեցնել

Նախադպրոցական կրթություն՝ 9.1.1 բաժնի 4511 հոդվածից։

2) Բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից 2370,0 հազար դրամն ուղղել հետևյալ ծախսերի կատարմանը՝

2.1) Կառավարման ապարատի՝ 1.1.1 բաժնի՝

ա. 4261 հոդվածին - 20,0 հազար դրամ,

բ. 4267 հոդվածին - 50,0 հազար դրամ,

գ. 4269 հողվածին - 50,0 հազար դրամ։

2.2) Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ 1.6.1 բաժնի՝

ա. 4237 հոդվածին - 50,0 հազար դրամ,

բ. 4239 հոդվածին- 200,0 հազար դրամ,

զ. 4819 հոդվածին - 200,0 հազար դրամ։

2.3) Սոցիալական ծրագրեր՝ 107.1 բաժնի 4729 հոդվածին 200, հազար դրամ։

2.1) Նախադպրոցական կրթություն՝ 9.1.1 բաժնի 4511 հոդվածին 1600,0 հազար դրամ։

 

ԱՅԳԵԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ

ԳԱՅԱՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 դեկտեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան