Գլխավոր տեղեկություն
Համար
N 750-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.11.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
31.10.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.10.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.11.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 750-Ա

 

«ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐՁԱԳԱՆՔ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԿԱՐԻՔՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայկական կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող՝ 20,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Արձագանք Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակչության առաջնային կարիքներին» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հայկական կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ` 00006023) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Ինտ.Մենտաս գրուփ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 02251665) 2023 թվականի հոկտեմբերի 20-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է հիգիենայի պարագաների ձեռքբերում` 3,040,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Հով-Արս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 04236834) 2023 թվականի հոկտեմբերի 20-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է հիգիենայի պարագաների ձեռքբերում` 1,480,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Տիգման գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 00890518) 2023 թվականի հոկտեմբերի 20-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է հիգիենայի պարագաների ձեռքբերում` 3,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «Հ և Մ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01306575) 2023 թվականի հոկտեմբերի 20-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է հիգիենայի պարագաների ձեռքբերում` 11,280,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

5) «Վիէմ պրինտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 00904791) 2023 թվականի հոկտեմբերի 23-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2000 հատ արկղի ձեռքբերում` 1,200,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. «Հայկական կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպությանը՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ՝ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

 

31.10.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 750-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ԱՐՁԱԳԱՆՔ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԿԱՐԻՔՆԵՐԻՆ»

1.

Ծրագրի նպատակը

2023 թվականի սեպտեմբերի 24-ից Լեռնային Ղարաբաղից տեղահանված 8000 շահառուի հումանիտար աջակցության ցուցաբերում` առաջնային կարիքները հոգալու համար։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

Մոնակոյի Կարմիր խաչ և Հայկական կարմիր խաչի կայքի առցանց նվիրատվության շրջանակներում

4.

Ծրագիրը կատարողը

«Հայկական Կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպություն (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Պարոնյան 21/1, ՀՎՀՀ՝ 00006023)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, բնագավառը` սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

20,000,000 դրամ

7.

Բարեգործությունն ստացողը

2023 թվականի սեպտեմբերի 24-ից Լեռնային Ղարաբաղից տեղահանված 8000 շահառու։ Ծրագրի թիրախ խումբը վերջնական ձևավորվելու է պատկան լիազոր մարմինների և տեղական իշխանությունների աշխատակազմերի հետ համագործակցության

արդյունքում։

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2023 թվականի հոկտեմբերի 20-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 29-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Հիգիենիկ պարագաների ձեռքբերում և տրամադրում ու արկղերի ձեռքբերում՝ 20,000,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հոկտեմբերի 20-ից մինչև 2023 թվականի նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու

ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Հիգիենիկ պարագաների և արկղերի ձեռքբերում՝ 20,000,000 դրամ արժողությամբ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը

Կազմակերպչական ծախսեր չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության Լոռու, Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Շիրակի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզպետի աշխատակազմերի և համայնքապետարանների հետ սերտ համագործակցությամբ, ինչպես նաև Երևանի քաղաքապետի աշխատակազմի և համայնքապետարանի հետ սերտ համագործակցությամբ։

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Ավարտական հաշվետվություններ են ներկայացվելու Մոնակոյի Կարմիր խաչին։ Հայկական Կարմիր խաչի ընկերության Գործադիր կոմիտեն իրականացնելու է գործունեության անմիջական վերահսկումը: Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով բարեգործության ոլորտը համակարգող լիազորված մարմնին կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

 

31.10.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան